f

Անկախ

Հայաստանը նոր գլխավոր դաշնակից է փնտրում. Փաշինյանի հույսը Ֆրանսիան է


Ըստ ամենյանի, առաջիկա ընտրարշավը Հայաստանում նկատելի աշխարհաքաղաքական  երանգներ է ունենալու վարչապետի ժպ Նիկոլ Փաշինյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև: Առաջինը տարբերակներ է փնտրում, որ Ռուսաստանի դիրքերը Հայաստանում հավասարակշռի ուրիշ մեկի հետ: Է, կստացվի՞:

Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը միանգամից երկու եվրոպական մայրաքաղաք՝ Փարիզ և Բրյուսել, հակասական արձագանք ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի և մի շարք այն երկրների  վերլուծական հանրությունում, որտեղ ուշադիր հետևում են Անդրկովկասի իրադարձություններին: Ընդ որում, շատ տարբեր եզրակացություններ են արվում, ընդհուպ արտասովոր բնույթի սյուժեների արտանետումը, հոդվածներ հրապարակվեցին «Փաշինյանը ոչ թե Ռուսաստանին, այլ Ֆրանսիային մատնանշեց որպես Հայաստանի թիվ մեկ դաշնակից» կարգի վերնագրերով: Բայց մի ընդհանուր բան կա: Բոլորը միակարծիք են, որ Փաշինյանի հայտնվելը Եվրոպայում կապված է Հայաստանի փոթորկոտ ներքաղաքական գործընթացների հետ՝ պայմանավորված արտահերթ խորհրդարանական ընտրություններով, թեպետ նախընտրական քարոզարշավը պաշտոնապես հունիսի 7-ին է սկսվելու: Բայց ինչպես երևում է, եզրակացությունների որակը կախված է նրանից, թե ինչ դիտանկյունից ես նայում:

Երկիրը ծանր օրեր է ապրում: Հանրապետության հասարակությունը և քաղաքական ուժերը փորձում են իմաստավորել այն, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին 2020 թ. նոյեմբերի 9-ի Ադրբեջան-Հայաստան-Ռուսաստան եռակողմ համաձայնության ստորագրումից հետո: Դեռ վերջերս Երևանում զանգվածային բողոքի ցույցեր էին, պահանջում էին Փաշինյանի հրաժարականը Ղարաբաղի վերաբերյալ համաձայնության պատճառով, որը հանգեցրել է տարածքային կորուստների: Բարդ գործընթացներ էին ընդդիմադիր ճամբարում: 17 ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիա կար: Բայց հիմա Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և երկու կուսակցություն՝ Դաշնակցությունը և «Վերածնվող Հայաստանը», հայտարարել են «Հայաստան» նախընտրական դաշինքի ձևավորման մասին, որը ընտրություններում իշխանության կուսակցությանը դիմակայող գլխավոր քաղաքական ուժն է լինելու: Ընդ որում, մինչև վերջերս ոչ մի քաղաքական ուժ Հայաստանում հանդես չէր գալիս  2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնության դեմ և Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահներին դուրս բերելու օգտին: Բայց Սյունիքում սահմանային ճգնաժամից հետո նոր կարևոր նրբերանգներ ի հայտ եկան:

Հայաստանը քննադատաբար ընկալեց Մոսկվայի արձագանքը ՀԱՊԿ-ից օգնություն խնդրելուն, մինչդեռ այդ կապակցությամբ նկատելի ակտիվացավ Ֆրանսիան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմերից մեկը: Հաղորդագրություններ հայտնվեցին այն մասին, որ նա կարող է աջակցություն ցույց տալ Երևանին հարցը ՀԱՊԿ-ից ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ փոխադրելու հարցում: Փաշինյանն իր հերթին հանդես եկավ Ռուսաստանից կամ ուրիշ երկրներից Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի այն հատվածում դիտորդներ տեղակայելու առաջարկությամբ, որտեղ, նրա խոսքով, «պահպանվում է լարված մթնոլորտ»: Խոսում էին, թե Եվրոպական միության արտաքին քաղաքականության գերատեսչության հանձնարարությամբ ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները մտադիր են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան հետպատերազմյան շրջանում գործողությունների ծրագիրը մշակելու համար: Իրադարձությունների նման ընթացքը օբյեկտիվորեն  Հայաստանի հակամարտող կուսակցությունները բաժանեց երկու ճամբարի՝ ռուսամետ և արևմտամետ: Հենց այդ համատեքստում  են Փաշինյանի այցերը Փարիզ և Բրյուսել տրամաբանական թվում:

Եվ դարձյալ հերթական կարևոր նրբերանգը: Թուրքական Habertürk պարբերականի գնահատականով՝ «թեպետ Փաշինյանը և ուրիշ պաշտոնատար անձինք որոշ կտրուկ հայտարարություններ են անում, իրականում նրանք ցանկանում են պահպանել Բաքվի հետ երկխոսության հիմքը՝ տալով դրան «սահմանամերձ» չափում, որը չի մտել 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնության մեջ, անգամ չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանն առաջարկել է Բաքվին և Երևանին հանձնաժողով ստեղծել»: Լայն համատեքստում էլ, Zham պարբերականի գնահատականով, Փաշինյանը փորձում է խնդիրը միացնել «հիմնարար կոնֆլիկտին, որը պայմանավորում է վերջին երկու տասնամյակների միջազգային քաղաքականությունը՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակասությունների սրացումը, որի հետցնցումները զգացվում են նաև մեր տարածաշրջանում»: Եթե վերադառնանք Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բանակցություններին, որոնց մանրամասները մնացին անհայտ, ապա հրապարակայնորեն ամեն ինչ ավարտվեց առանց սենսացիաների:

«Ֆրանսիան պահանջում է դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի սահմանային շրջաններից: Ֆրանսիան համերաշխ է Հայաստանի հետ և աջակցում է նրան»,- հայտարարել է Մակրոնը՝ հաստատելով այն, ինչ ասել է նաև նախկինում: Բայց մի՞թե դրա համար Փաշինյանը թռավ Փարիզ: Որոշակի ի՞նչ կարող է նա ցույց տալ իր ընտրազանգվածին գոնե Ադրբեջանի հետ կապված իրավիճակի կարգավորման պլանի իրականացման առումով: Առավել ևս, երբ Երևանում հակված են այն կարծիքին, որ միջազգային հովանու ներքո սահմանների ճշտման գործընթացը կարող է սկսվել միայն այն ժամանակ, երբ Երևանը և Բաքուն հայելային հետ կքաշեն զորքերը մինչև նախնական դիրքերը: Ադրբեջանը Փաշինյանի գաղափարներին չի արձագանքում և աջակցություն է հայտնում ռուսական կողմի առաջարկությանը Հայաստանի հետ սահմանազատում անցկացնելու մասին, սակայն պահպանելով երկրների տարածքային ամբողջականությունը: Իսկ Մոսկվայում սպասում են, թե երբ երկու մայրաքաղաքներում համաձայնության կգան:

Բայց ինչ էլ որ լինի, բոլոր նշաններից երևում է, որ առաջիկա ընտրարշավը Հայաստանում նկատելի աշխարհաքաղաքական  երանգներ է ունենալու Փաշինյանի և Քոչարյանի միջև: Առաջինը տարբերակներ է փնտրում, որ Ռուսաստանի դիրքերը Հայաստանում հավասարակշռի ինչ-որ մեկի հետ: Է, կստացվի՞:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ ИА REGNUM

 

 

 

Աշխարհում Ֆրանսիա Ռուսաստան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո որպես պատիժ նրան թույլ չեն տվել խոսել հարազատների հետ. Արցախի ՄԻՊ
Երեկվա հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը. այսպես կզած ինչքա՞ն պետք է ապրենք». Գեղարքունիքի բնակիչ
Էսօր Իջևանն է, վաղը Գեղարքունիք են հասնելու, հերթով գալիս են. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին
Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
Չի կարելի սահմանազատում իրականացնել առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու. Կարապետյան
Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Ավելին
Ավելին