f

Անկախ

Արթնացրեցին հրեշին. ինչու թուրք քրեական հեղինակությունը որոշեց մերկացնել Էրդողանի շրջապատին


Թուրքիայում ներքաղաքական մեծ սկանդալ է հասունացել: Անցյալ տարեսկզբին երկրից փախած թուրք մաֆիոզ Սեդաթ Փեքերը YouTube-ում հրապարակում է տեսանյութեր, որոնցում պատմում է քրեական աշխարհի հետ թուրքական էլիտայի կապերի մասին, ինչպես նաև մեղադրում է նախագահ Էրդողանի շրջապատի պաշտոնյաներին սպանությունների, թմրաշրջանառության, կոռուպցիայի և այլ հանցագործությունների մեջ: Ո՞վ է կանգնած բլոգեր դարձած քրեական հեղինակության թիկունքին՝ պարզել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:   

Քրեական հեղինակության բարձրացրած աղմուկը

«Ստուգե՛ք ինձ ստի դետեկտորի միջոցով, եթե սարքը ցույց տա, որ խաբում եմ, խոստանում եմ կտրել մատներս կամ ամբողջ դաստակս»,- յուրաքանչյուր հոլովակում ասում է թուրք մաֆիոզ Սեդաթ Փեքերը:

Առայժմ հեղինակությունը 8 տեսանյութ է հրապարակել, սակայն ասում է, որ նկարահանել է 12-ը: Յուրաքանչյուր հոլովակ ունի միլիոնավոր դիտումներ: Ութերորդ տեսահոլովակը հինգ օրում հավաքել է ավելի քան 13 միլիոն դիտում: Թուրքիայում, որտեղ մարդիկ նախընտրում են հեռուստատեսություն, նման թիվը բավականին խոսուն է:

Ստամբուլի բժիշկներից մեկը նշում է, որ երկրի ամեն անկյունում՝ սրճարաններում, պոլիկլինիկաներում, գեղեցկության սրահներում, ամենուր մարդիկ խոսում են Փեքերի բացահայտումների մասին: Ընդդիմությունը հարցումներ է արել, որոնց արդյունքում պարզ է դարձել, որ մարդկանց մեծամասնությունը հակված է հավատալու Փեքերի խոսքերին:

49-ամյա Փեքերը հայտնի էր Թուրքիայում դեռ մինչ բլոգեր դառնալը: Նրան բազմիցս դատել են սպանությունների ու քրեական գործունեության համար: Ընդհանուր առմամբ, նա ճաղերի հետևում է անցկացրել 16 տարի: Հիմա, ըստ լուրերի, նա թաքնվում է Դուբայում: Երկրից փախել է 2020-ի սկզբներին` խուսափելով նոր քրեական հետապնդումից: Սկզբում տեղափոխվել է Բալկաններ, այնուհետև Մարոկկո, իսկ արդեն ԱՄԷ տեղափոխվելուց հետո սկսել է բլոգ վարել: Այնտեղ է բացել իր յութուբյան ալիքը և սկսել ինֆորմացիա տալ իշխող կուսակցության անդամների մասին:

Ինքը՝ Փեքերը նշել է, որ քաղաքականություն չի ցանկանում մտնել, իսկ «Պանդորայի արկղը» բացել է արդարության զգացումից ելնելով: Նա Էրդողանի օգնականներին մեղադրում է տարատեսակ մեղքերի մեջ` սպանություն, կոռուպցիա, թմրաշրջանառություն: Հատկապես նրա «թիրախում» է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, որը, ըստ նրա, «իսկական Սուլեյման, որը երազում է նախագահի աթոռի մասին»:

Գուցե բլոգերի մեջ վիրավորանքն է խոսում, քանի որ նրա խոսքերով, որ հենց Սոյլուն է համոզել նրան փախչել երկրից՝ նախազգուշացնելով սպասվող հետաքննության մասին: Միևնույն ժամանակ, նախարարը երաշխավորել էր, որ որոշ ժամանակ անց նա կարող է հանգիստ վերադառնալ հայրենիք, սակայն հակառակն է ստացվել. Փեքերի տուն են ներխուժել զինված անձինք, երբ տանն են եղել նրա կինն ու երեք անչափահաս երեխաները, և զենքը պահել երեխաների վրա:

«Ես խելոք, հանգիստ նստած էի, գիրք էի կարդում, սակայն ինձ անհանգստացրին և իմ միջի գազանին արթնացրին»,- բացատրել է Փեքերը իր առաջին տեսահոլովակում: Այդ պահից սկսած նա շաբաթական մի քանի տեսահոլովակ է հրապարակում:

Ամենաաղմկահարույցը յոթերորդն է. Այն լույս է տեսել այն բանից հետո, երբ Կոլումբիայի Պաշտպանության նախարարությունը առգրավել է դեպի Թուրքիա ուղևորվող հինգ տոննա կոկաին: Պեկերն ասաց, որ իր հայրենիքը աշխարհում թմրանյութերի վաճառքով զբաղեցնում է երրորդ տեղը. Էրքան Յըլդըրըմը ՝ նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդին, ակտիվորեն ներգրավված է այս բիզնեսում: Վերջերս նա երկու անգամ թռել է Վենեսուելա: Նորաթուխ բլոգերը կոչ է անում ստուգել այս տեղեկատվությունը ՝ պարզելու, թե ինչու է նա այցելել Կարակաս և նավահանգիստի մոտ սենյակ վարձել. «Ըստ ամենայնի, առաքումը սկսվել է»:
Նախկին վարչապետը արդարացավ, նշելով, որ որդին մարդասիրական օգնություն է տարել Վենեսուելա ՝ PCR թեստեր և այլ բժշկական պարագաներ: Այնուամենայնիվ, «Զումհուրիյեթ» թերթը, Էրքանի հարկային հաշիվները քննելուց հետո, հայտնեց, որ չկան դիմակներ, PCR թեստեր կամ այլ հավաքածուներ:

Ձեռքերը հեռո՛ւ Էրդողանից

Նրա բացահայտումներից բաժին է հասել նաև Թուրքիայի ՆԳ նախկին նախարար Մեհմեթ Աղարին՝ ըստ քրեական «հեղինակության»՝ «մոխրագույն կարդինալին», որն իրեն պատվիրել էր ինչ որ կարևոր մեկի սպանել Կիպրոսում: Նա այդ գործը հանձնարարել է եղբորը, որը ձախողել է առաջադրանքը, արդյունքում դա ուրիշն է արել: Բացի այդ, նա Աղարին է մեղադրում է բազմաթիվ լրագրողների ձերբակալությունների և սպանությունների մեջ:

 Էրդողանին Փեքերը «մեծ եղբայր» է անվանում և նախազգուշացնում՝ երկրի ղեկավարին ցանկանում են տապալել: Անձամբ նախագահին դեռ չի թիրախավորում, սակայն թիրախավորում է նրա ընտանիքի անդամներին, առաջին հերթին՝ նրա փեսային՝ ֆինանսների նախկին նախարար Բերաթ Ալբայրաքին: Փեքերը վստահեցնում է, որ Թուրքիայում Ալբայրաքի և նրա եղբայր Սերհաթի գլխավորությամբ գործում է հզոր խմբավորում, որն ազդում է երկրում քաղաքական գործընթացների վրա: Նշենք, որ այս խմբավորման հասցեին մեղադրանքներ էր հնչեցրել նաև նախկին վարչապետ Դավութօղլուն, երբ վերջինիս հեռացրեցին պաշտոնից: «Էրդողանի շուրջ պատ է ստեղծվել, հնարավոր չէ այն ճեղքել և հասնել նախագահին», - ասաց վարչապետը հրաժարական տալուց հետո:

Հատկանշական է, որ բլոգերը թիրախավորել է հենց Սոյլուին և Ալբայրաքին, քանի որ նրանց համարում են Էրդողանի աթոռի հիմնական հավակնորդ:

Նշվում է, որ անցյալ ամառ Սուլեյման Սոյլուի վարկանիշը բարձրացել էր հանրության շրջանում` կապված կորոնավիրուսի դեմ նրա հաջող պայքարի հետ, նա անգամ երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության երկրորդ ամենապոպուլյար մարդն է՝ ըստ հարցման՝ հետ մնալով Էրդողանից ընդամենը մի քանի տոկոսով: Իսկ այժմ՝ Փեքերի բացահայտումներից հետո, նրա փառքից հետք անգամ չի մնացել, նրան համարում են քաղաքական դիակ: Չնայած որ Էրդողանն այս ամենի ֆոնին իր աջակցությունն է հայտնել Սոյլուին, շատերը կարծում են, որ նախարարի հրաժարականը ժամանակի հարց է:

Ո՞ւմ շահերից է բխում այս ամենը

Ըստ Թուրքիայի բնակիչների՝ Փեքերի բացահայտումներն ուղղված Սոյլուին Էրդողանի շահերից են բխում: Դա ձեռնտու է նաև նրա փեսային՝ Ալբայրաքին, քանի որ վարկաբեկված ՆԳ նախարարին հեշտ է պաշտոնից ազատելը: Եթե նախագահը նրան պարզապես պաշտոնանկ աներ, Սոյլուի վարկանիշը կբարձրանար, և նա կունենար բնակչության աջակցությունը:

Իշխանամետ մամուլն էլ գրում է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչները Փեքերի հետ միասին գործում են ԱՄՆ շահերից ելնելով, իսկ ՆԳ նախարարի վրա ներկայիս հարձակումը կազմակերպված է Արևմուտքի կողմից:

Ո՞վ է կանգնած նրա ետևում, դեռ հայտնի չէ, բայց այն հանգամանքը, որ երկրում իշխող կուսակցության վարկանիշը նվազել է, փաստ է:

Ռեջեփ Թայիփ Էրդողան Աշխարհում

Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
4 պարզ հնարք խուսափելու վատ լուրերի կործանարար ազդեցությունից
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
Դա դեռ հարց ա՝ էդպես ա եղել, թե չէ. Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին
Բայց Փաշինյանը սխալվում է, որովհետև ՀԱՅԵՐԸ ՉԵՆ ՄՈՌԱՆԱ, ՉԵՆ ՈՒՐԱՆԱ ՈՒ ՉԵՆ ՆԵՐԻ։
Մեր պայքարը թևակոխում է նոր փուլ․Սուրեն Պետրոսյան
«Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծել նրան
Վազգեն Մանուկյանի նամակը Կոնստանտին Զատուլինին
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում
«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել
Միզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. Փաստաբան
«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Սահմանվեց էկոպարեկային ծառայողի հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու և կրելու կարգը
Կիստա, գիշերամիզություն ունեցող զինվորը կծառայի հեշտացված ռեժիմով. Սուրեն Պապիկյան
Freedom House. Հայաստանում կոռուպցիայի վիճակի ընկալումը նախորդ տարիների համեմատ լճացում է դրսևորում
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Դավիթ Գյուրջինյանը հաստատվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնում
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Դպրոցների տնօրենների 15 %-ն է դրական շեմը հաղթահարում. Դրանից էլ մոտ 60 %-ը չի հաղթահարում հարցազրույցի փուլը. նախարար
Ավելին
Ավելին