Չինաստանում կորոնավիրուսի դեմ Sinovac Biotech ընկերության պատվաստանյութը հաստատվել է 3-17 տարեկան անչափահասների շրջանում օգտագործման համար։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության խորհրդի նախագահ Յին Վեյդունը:
Պատվաստանյութի I և II փուլերի կլինիկական փորձարկումների նախնական արդյունքները իմունային պատասխան են ցույց տվել 3-17 տարեկան մասնակիցների մոտ, և շատ դեպքերում միայն աննշան կողմնակի բարդություններ են առաջացել:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Sinovac պատվաստանյութը ներառել էր արտակարգ իրավիճակներում օգտագործման համար առաջարկվող դեղամիջոցների ցուցակում:
Չինաստանում արդեն իրականացվել է COVID-19-ի դեմ ավելի քան 723 միլիոն պատվաստում:
COVID-19 կորոնավիրուսի դեմ Sinovac պատվաստանյութը Չինաստանում հաստատվել է փետրվարի սկզբին: