The New York Times պարբերականի փոխանցմամբ՝ կանադական Նյու Բրունսվիկ նահանգում նյարդաբանական ախտանիշներով անհայտ հիվանդության բռնկում է հայտնաբերվել: Գրում է Gazeta.ru-ն։
Հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 2015թ, այդ ժամանակից ի վեր մարզի 48 բնակիչներ հայտնել են ախտանիշների մասին, իսկ վեցը մահացել են: Միևնույն ժամանակ, բժիշկները չեն կարողացել ախտորոշել, քանի որ հիվանդության դրսևորումները միմյանց հետ հստակ կապ չունեն:
Մասնավորապես, հիվանդների մոտ նկատվում է անքնություն, շարժական գործոնի խանգարում, հալյուցինացիաներ, մկանային ցավ, տկարամտություն, դեպրեսիա, անհանգստություն և տեսողության խանգարում: Իրականացված թեստերը հայտնաբերել են հիվանդների գլխուղեղի ատրոֆիա և նյարդաբանական դիսֆունկցիա:
Հիվանդները 18-84 տարեկան են և հիմնականում ապրում են Նյու Բրունսվիկի երկու թաղամասերում: Ներկայումս բժիշկները շարունակում են աշխատել ախտորոշման ուղղությամբ:
«Սա արագ սաստկացող տկարամտություն և հոգեբուժական երևույթներ են, երբ գլխուղեղով և ողնաշարի միջոցով վերահսկվող ամեն ինչ անմիջապես կորչում է: Դա սարսափելի է», - հիվանդների վիճակը նկարագրել է նյարդաբան Նիլ Քաշմանի:
Այս տարվա սկզբին անհայտ հիվանդությունը խլեց Տանզանիայի առնվազն 15 քաղաքացու կյանք: