f

Անկախ

Լրագրողի իմ կարիերան խորտակել է Պետրոս Ղազարյանը


Լրագրողի իմ կարիերան խորտակել է Պետրոս Ղազարյանը։ Դեմքի զարմացած արտահայտություն մի՛ արեք, թե նա ոնց կարող էր խորտակել կայացած, քոքված լրագրողիս որեւէ բանը, այն էլ՝ կարիերան։ Պատկերացրեք, որ այդպես էլ է լինում, եւ ինձնից ավելի տաղանդավորների ու կայացածների հարցն էլ է լուծել…

Ինչեւէ, իմն այսպես սկսվեց։ 2011 թվականի աշնանը Պետրոսն ինձ առաջարկեց միասին շոու վարել «Կենտրոն TV»-ի եթերում։ Այդ պահին տարբեր տեղերում էի աշխատում, դրանցից երկուսն էլ՝ ոչ լրագրողական (դասախոսում էի եւ Հանրային խորհրդի մամուլի քարտուղարն էի)։ Երբեք չէի սիրել մի քանի տեղ աշխատելը, այդպես ստացվել էր, բայց ուզում էի վերջ տալ բազմապատկվելուս։ Պետրոսի առաջարկը սրտովս էր՝ համաձայնեցի։ Ամեն տեղում ազատվելու դիմումը գրելուց հետո զանգում էի իրեն՝ հա՛մ տեղեկացնելու, հա՛մ էլ մի անգամ եւս համոզվելու, թե առաջարկն ուժի մե՞ջ է, լինելո՞ւ է մեր համատեղ հաղորդումը։ Ամեն անգամ պատասխանում էր՝ այո՛, արխային դուրս արի, դեկտեմբերի 1-ից սկսում ենք։ Դեկտեմբերի 1-ին՝ բոլոր տեղերից դուրս եկած, գնացի «Կենտրոն TV»։ 

- Լսի, էդ հաղորդումը դեռ չի ստացվում, բայց մտածում եմ… Դու անգլերեն գիտես, չէ՞։ Արի միջազգային լուրերն արա, մինչեւ էդ հաղորդումը ստացվի…

Ճակատագրի հեգնանքով, նույն օրն ինձ զանգեց Արտակ Հերիքյանը, շատ հավեսին գործ առաջարկեց՝ «Արմենիա TV»-ի լուրերում, օրվա թեմայի շուրջ զրուցավար։ Բայց դե՝ Պետրոսին արդեն ասել էի, որ միջազգայինը կանեմ, մինչեւ մեր համատեղ շոուն ստացվի։ Անհարմար էի զգում ասել՝ փոշմանել եմ, եւ հրաժարվեցի։ Ու սա ինձ նստեցրեց միջազգայինի վրա։ Չնայած դա էլ հետաքրքիր գործ է, բայց դե՝ լրագրողի ուշքնումիտքը միշտ ավելի շատ տեղական թեմաների վրա է։ 

Ժամանակի ընթացքում նոր շոուն «Կենտրոն TV»-ում եղավ. այն էլ՝ մեկը չէ, մի քանիսը, բայց դրանցից ոչ մեկում Պետրոսն ինձ չընդգրկեց, շարունակում էի միջազգային լուրեր անել։ Իսկ երբ «Կենտրոն TV»-ում սկսեցին քչփչալ, թե Պետրոսին ուզում են լուրերի թողարկման շեֆությունից հանել, էն «Ազատության» աղջկան դնել (դա ես եմ), մտածում էի՝ ո՞ւր փախչեմ, որ սա չմտածի, թե ինքն ինձ բերեց, ես իր տակը փորեցի։ Այստեղ ինձ օգնության հասավ «Շանթ TV»-ի առաջարկը՝ վարել իրենց լրատվական կայքը (Պետրոսի թեթեւ ձեռքով արդեն դուրս էի մղվել լրագրողական բուն գործի աշխատաշուկայից)։ Գնալուցս առաջ ձայնը գցեց գլուխը, ստորգետնյա նյուզրումի երկար միջանցքի մի ծայրից մյուսը գոռգոռոցը լսվում էր։ Ասածն էլ ինչ էր՝ էսքան արտոնություն ենք քեզ տվել, դու թքում-գնում ես։ Ես շատ զարմացա, բացատրեցի, որ ինձ ոչ մի արտոնություն էլ չէին տվել, իսկ պահանջներս օրինական կամ մասնագիտական են եղել, գործս էլ պատշաճ արել եմ, ավելին ոչինչ չեմ ուզել ու չեմ ստացել։ Այդ, իբր, արտոնությունները երեւի այն էր, որ իրենից չէի վախենում։ Այդ շարքից մի դրվագ պատմեմ, հատկապես իր ուսանողների համար հետաքրքիր կլինի։ 
2012-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն էր։ ԲՀԿ-ի այն ժամանակվա քարոզչական անդամներից Արամ Սաֆարյանն ու Խաչիկ Գալստյանը Հայաստանում ուղեկցում էին ռուսաստանցի շատ հզոր մի սոցիոլոգ պրոֆեսորի։ Պետրոսը Ծաղկաձորում էր, զանգեց ինձ, որ միջազգայինի բլոկի համար զրուցեմ պրոֆեսոր տիկնոջ հետ։ Մինչեւ տեսագրությունը պրոֆեսորից իմացա, որ հարցախույզ, սոցիոլոգիական կոնկրետ ուսումնասիրություն չի արել մեր ընտրությունների վերաբերյալ, հարցերս կառուցեցի ըստ այդմ, տեսագրվեցինք։ Քիչ հետո Պետրոսը զանգեց. Արամն ու Խաչիկը բողոքել էին, ինքն էլ, թե՝ նորի՛ց տեսագրվեք, թող պրոֆեսորն ասի, որ ԲՀԿ-ի վարկանիշն ամենաբարձրն է։ Չե՛մ գրվի, ասացի, ինձ որպես լրագրող խայտառակում ես՝ մի կողմ, էդ կինը լուրջ մասնագետ է, ուզում ես իրեն վիրավորե՞նք։ Արամն ու Խաչիկն էլ փորձեցին համոզել, չհամաձայնեցի։ Լուրերից մի երիտասարդ լրագրողի ստիպեցին, նա էլ ձայնագրվեց՝ այդ «կարոննի» հարցով։ Տիկինը վիրավորվել էր… Ինչեւէ, Պետրոսը Ծաղկաձորից վերադարձավ ու ինձ ասաց՝ քեզ պրոֆեսիոնալիզմի համար անբավարար եմ նշանակում, քաջության համար՝ գերազանց։ Իսկ ես կարծում էի, թե այդ մարդը գոնե մի քիչ պատկերացում ունի պրոֆեսիոնալիզմի մասին…
Ի դեպ, ինքը երբ ուզեր, մեկնում էր որեւէ տեղ ֆռֆռալու, իսկ ջահել երեխեքն իրենց օրինական արձակուրդի անգամ կեսը պիտի նրանից մուրային… Մի անգամ, հերթական անգամ Պետրոսն էլի դրսերում էր լինելու, իր ամենօրյա շոուն մի քանի շաբաթով վարող էր պետք։ Ինձ առաջարկեց ու հանձնարարեց մինչեւ իր գնալը հրավիրելիք հյուրերի ցանկ կազմել, որ ինքը հաստատի։ Կազմեցի։ Տեսնեմ՝ լիքը անուններ ջնջեց։ Ցանկը վերցրի, մի հայացքն էլ բավական էր, որ հասկանայի. ջնջել էր այն անունները, որոնք ինձ հեռուստավարի բարձր վարկանիշ կբերեին (ո՞վ չգիտի, որ հյուրի անձը տվյալ հաղորդման հաջողության գրավականն է)։ Մյուսների համար ոչ էլ հարցրի, թե ինչու է ջնջել, անկեղծ պատասխանի ակնկալիք չունեի, բայց Վարդան Օսկանյանի անվան համար ընդվզեցի՝ ախր սենսացիա է, Օսկանյանն այսօր մտել է ԲՀԿ, ինչո՞ւ իրեն վաղը չկանչեմ հաղորդման։ Ու այստեղ չթաքցրեց էլ.

- Որովհետեւ իրեն ես եմ կանչելու։

- Բայց դու երեք շաբաթից նոր վերադառնալու ես։

- Ոչինչ…

Անկեղծ ասած, լիքը էպիզոդներ կարող եմ պատմել Պետրոս Ղազարյանի հետ շատ կարճ, բայց ճակատագրական համագործակցությանս մասին։ Իրեն որ հարցնեք՝ այս մարդու կարիերան ինչո՞ւ ավերեցիր, պիտի ասի՝ բայց ես ի՞նչ կապ ունեմ։ Ուղղակի կուզենայի, որ ջահել սկսնակները հեռու մնային նրանից. ինքը իմ ու ոմանց կարիերան ջարդեց դրա համարյա մայրամուտին, չէի ուզենա, որ ջահելներինը ջարդեր, երբ նրանք դեռ բարձրացող աստղեր են։

Ռուզան Խաչատրյան

Ռուզան Խաչատրյան Պետրոս Ղազարյան խմբագրի ընտրանի

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին