Անկարայի կողմից Ռուսաստանից գնված С-400 զենիթահրթիռային համակարգերը սպառնալիք չեն ներկայցնում Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգության համար: Այդ մասին ֆրանսիական L'opinion պարբերականի համար գրված հոդվածում հայտարարել է երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Գրում է Gazeta.ru-ն։
«С-400 հրթիռները չեն սպառնում ՆԱՏՕ-ի անվտանգությանը: Թուրքիան վճռական է С-400 համակարգերի հարցը դիտարկել իրատեսական հիմքով և կառուցողական երկխոսության շրջանակներում», - հավաստիացրել է Թուրքիայի արտգործնախարարը:
2017թ․ սեպտեմբերին С-400 հակաօդային պաշտպանության համակարգը գնելու Անկարայի որոշումը լուրջ տարաձայնություններ առաջացրեց Հյուսիսատլանտյան դաշինքում Թուրքիայի և նրա գործընկերների միջև: ՆԱՏՕ-ի պաշտոնյաները նշել են, որ Թուրքիան կվտանգի դաշինքի անվտանգությունը, եթե С -400 համակարգը միացնի դաշնակից համակարգերին, քանի որ ռուսական համակարգը կօգտագործի գաղտնի տվյալների ցանցը:
Այս տարվա ապրիլին Միացյալ Նահանգները որոշեցին պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ ՝ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու համար: