f

Անկախ

Էթիկայի ուսուցումը երեխաների ներդաշնակ զարգացման պարտադիր պայման է


Էթիկայի ուսուցումը հղկում է հոգին, ընդլայնում մտահորիզոնը  

Այս ամենի մասին խոսեցինք էթիկայի ուսուցման մասնագետ Մարգարիտա Խաչատրյանի հետ

Բարև, շնորհակալություն, խնդրում եմ. պատկերացրեք, եթե այս բառերն ուղղակի ստեղծված չլինեին. լավ արարքը կմնար առանցերախտագիտության, սովորական խնդրանքը կհնչեր հրամանի պես, իսկ պարզ հարցը կնմանվեր անպատկառության, տիրապետողկդառնային անհանդուրժողականությունն ու ագրեսիան: Կարևոր է, որ մանկուց մարդու մեջ սերմանվեն այդ «կախարդական» բառերիբարի սերմերը, որոնք ավելի գեղեցիկ ու լուսավոր կդարձնենաշխարհը: Այստեղ երեխաները պարզապես չեն վարժվում էթիկայիու վարվեցողության կանոններին, այդ ամենը, համադրվածգեղագիտական դաստիարակության հետ, մերվում է նրանց էությանմեջ, դառնում ներքին կուլտուրայի արտահայտություն, առօրյայիանբաժան մաս:

Էթիկայի ուսուցումը միայն  դանակ-պատառաքաղ ճիշտ գործածելը չէ

էթիկան դանակ-պատառաքաղ ճիշտ օգտագործելն է. դրանք ընդամենը էթիկետի կանոններ են, իսկ էթիկան շատ ավելի համապարփակ հասկացությունէ: Էթիկան այն է, թե ինչպես ես խոսում ընկերոջդ հետ, ինչպես ես քայլում փողոցում, ինչպես ես հասարակական ու մշակութային տարբեր վայրեր այցելում, օգտվում տարբեր ծառայություններից՝ տրանսպորտ, խանութ, ընդհանրապես, ինչպես ես քեզ դրսևորում մարդկանց միջավայրում, որքանով ես բարեհամբույր, հանդուրժող, ուշադիր ու ներողամիտ: Էթիկապես հարուստ մարդն, ըստ էության, նորմալ մարդն է: Խնդիրն այն է, որ տեխնոլոգիապես զարգացած մեր դարաշրջանում շատերն են իրենց մեջ կորցրել այդ մարդ որակը, բնությունից հեռացել ու չարացել, մարդիկ, նաև երեխաները այսօր ավելի եսակենտրոն ու եսասեր են: Ու մեր օրերում առավել է կարևորվում էթիկայի ուսուցումը այդ առումով ևս: Էթիկան ճիշտ փոխհարաբերությունների կերտման ուսմունք է, բարոյագիտություն ու բարու գիտություն է, որն օգնում է երեխային դառնալ լիարժեք, դրական որակներ կրող, բարձր որակական արժեքների տեր մարդ-քաղաքացի, որը օրինակ կդառնա նախ իր հասակակիցների համար, իսկ մեծանալուց հետո՝որպես ծնող իր զավակի համար:

Էթիկայի ուսուցումը երեխաների ներդաշնակ զարգացմանպարտադիր պայման է

Էթիկայի ուսուցումը շատ կարևոր դեր ունի երեխայի արժեհամակարգի, ճիշտ դաստիարակության և ի վերջո հասարակության մեջ ինտեգրվելու համար։ Էթիկան երեխային սովորեցնում է տարբերել լավը վատից, ճիշտը՝ սխալից, բարին՝ չարից, ճանաչել տարբեր մշակույթների առանձնահատկությունները։ «Ալբուս» էթիկայի ուսուցման կենտրոնի դասավանդող Սուսաննա Ալեքսանյանը էթիկայի ուսուցումը հնարավորինս վաղ տարիքից կարևորում է մի շարք առումներով. «Երեխաները սովորում են և արդեն կարողանում են պատասխանել այն հարցերին, որոնք մարդն ամբողջ կյանքի ընթացքում տալիս է՝ առնչվելով իրեն անծանոթ կամ էլ խորթ իրավիճակների հետ. ո՞վ, ի՞նչը, որտե՞ղ, ինչպե՞ս և ինչո՞ւ։ Ըստ էթիկետի անգլիացի մասնագետների, եթե մարդը չգիտի՝ տվյալ իրավիճակում իրեն ինչպես պետք է դրսևորի, ապա իմանալով այդ 5 հարցի պատասխանը, նա շատ ճիշտ կկողմնորոշվի ինչ անել կամ ինչպես չանել։ Էթիկան և էթիկետը մարդու մեջ առաջացնում են բազում հարցեր՝ բնականաբար տալով նաև բոլորի պատասխանները։ Թոմաս Սասն ասել է. «Հաճախ ենք լսում․ «Նա դեռ ինքն իրեն չի գտել»։ Բայց գտնել ինքդ քեզ հնարավոր չէ, քեզ միայն կարող ես կերտել»։ Մեր էթիկայի դասերը հենց դա են սովորեցնում երեխային. ինքնակերտման արվեստը, որն էլ գրավականն է ողջ կյանքի ընթացքի հաջողության հասնելու։ Առհասարակ, էթիկան մարդուց ակնկալում է ինքնազարգացում, ինքնաճանաչողություն, ինքնաբացահայտում և ինքնադրսևորում հասարակության մեջ։ Այս չորս հատկանիշները մենք կառուցում ենք մեր դասաժամերի ընթացքում, մեր ամբողջ թիմի հետ, քանի որ բոլորս իրար հետ համաձայնեցված ծրագրով ենք աշխատում:

Էթիկայի ուսուցումը գեղագիտական ճաշակ է ձևավորում

Քաղաքակիրթ հասարակության ընդունած կանոնների իմացությունը օգնում է երեխային իրեն վստահ զգալ հյուր գնալիս, սեղանի շուրջ, թատրոնում, հասակակիցների հետ շփվելիս, ընդհանրապես առօրյա տարբեր իրավիճակներում: Բայց էթիկայի կանոնները միայն արհեստական պահվածք չէ, այլ ավելի ներքին զարգացվածության ցուցիչ, գեղագիտական դաստիարակության բնական դրսևորում: Էթիկայի ուսուցումն անարդյունավետ է, եթե չի միքսվում գեղագիտական դաստիարակության հետ:

Էթիկայի դասընթացներն պիտի անցնեն ինտերակտիվ, թեմատիկ, գործնական, հոգեբանական խաղերով և մշակութային ու հասարակական տարբեր վայրեր այցելություններով

Մանկաբանները համոզված են, որ գոյություն չունի «միջին երեխա», իսկ բարձր և ցածր կարողությունները պահանջում են հատուկ ուշադրություն: Դաստիարակության բանալին նրանք համարում են որևէ երևույթինկատմամբ երեխայի մեջ հետաքրքրություն արթնացնելը, ինչի վրա էլ մենք ողջ մասնագիտական թիմով կենտրոնացել ենք: Դեռ չի ստեղծվել այնպիսի դպրոց, որտեղ երեխան կկարողանա ստանալ իրեն անհրաժեշտ բոլոր գիտելիքներն ու հմտությունները: Դրա փոխարեն մենք սովորեցնում ենք ինքնուրույն մտածել, ստեղծագործել և գտնել լուծումներ այս կամ այն իրավիճակում: «Ալբուս» էթիկայի ուսուցման կենտրոնում ուսուցչի և երեխաների փոխհարաբերությունները կառուցված են փոխադարձ հարգանքի վրա, ինչն օգնում է մեզ արդյունավետ կազմակերպել դասերը. «Նախ սկզբից պարտադիր ուսումնասիրում ենք պատմությունը, այդ ամենը անպայման ենթարկում ենք ուսումնասիրության, քննարկման, կլոր սեղանի սկզբունքով, որպեսզի նրանց մեջ ձևավորվի առողջ բանավիճելու, առողջ քննադատելու և  ստեղծագործելու ունակությունը։ Դասերը կազմակերպում ենք արդեն թեմատիկ պլանով: Հաճախ ենք խաղում «Ի՞նչն է սխալ, և ի՞նչն է ճիշտ»  խաղը, որի ընթացքում նաև օրինակներով փորձում ենք մեկնաբանել։ Օրինակ՝ «ճիշտ է, արդյո՞ք, որ տղան մայթեզրին կամ կանգառում վազում է», կամ «Ինչո՞ւ է աղջիկը օգնում մայրիկին, արդյո՞ք դա ճիշտ է, թե ոչ»։ Նմանատիպ հազար ու մի հարցեր ունենք, մի հարցը մոտ 10 անգամ կրկնվում է, տարբեր հարցադրումներով։ Այս խաղի միջոցով տեղի է ունենում նաև մասնագիտական բացահայտում, թե որ հարցերի մեջ են երեխաները թերանում, և ըստ դրա՝ էլ ավելի ենք ընդգծում տվյալ թեման։ Բացի գործնական աշխատանքից անպայման այցելում ենք նաև մշակութային, պատմական վայրեր՝ ստեղծելով նրանց համար հնարավորություն, կիրառելու այն, ինչ նրանք արդեն սովորել են»: Կենտրոնի ղեկավար Սաթինե Ղարաքեշիշյանը նշում է, որ այդ այցելությունները ձևական բնույթ չունեն, դրանք արվում են ներքին հզոր որակներ կերտելու համար. մարդը պետք է ներքին կրթվածություն ունենա, իսկ դա մշակվում է լսածի ու տեսածի համադրությամբ:

Երեխայի էթիկական դաստիարակությունն անհնար է առանց ծնողների օգնության

Ծնողների հետ համագործակցությունը կրթական ծրագրի պարտադիր բաղադրիչներից մեկն է: Դա նպաստում է էթիկայի կանոնների ամրապնդմանը։ Կարևոր է, որ տանն էլ տիրի այն միջավայրը, որին սովորում է  երեխան դպրոցում. «Օրինակ, եթե անցել ենք «Ուտելու էթիկա» դասը, ապա ծնողները դրա մասին ինֆորմացիա են ստանում և որոշակի ցուցումների շնորհիվ տանը նույնպես ստեղծում են տվյալ միջավայրը, ինչը տալիս է կրկնակի արդյունք։ Համագործացության կամուրջը հենց սկզբից ենք կառուցում, ինչի արդյունքում թե՛ ծնողը, թե՛ ուսուցիչը արժեքավոր տեղեկություններ են ստանում երեխայի կարողությունների, հետաքրքրությունների, համակրանքների ու հակակրանքների մասին: Շատ կցանկանայի, որ թե՛ մեր կենտրոնում, և թե՛ ընդհանրապես մեր կրթական համակարգում կիրառվեր «Այցելություն ընտանիք» գործիքը: Այն երկրները (Սինգապուր, Կանադա, Ճապոնիա), որոնք կիրառում են այդ գործիքը, շատ լավ արդյունքներ ունեն: Տնային այցելությունները մասնագետին էլ ավելի լայն հնարավորություն են տալիս երեխայի մասին ավելի լավ պատկերացում կազմել: Դա հետազոտություն, փորձաքննություն է երեխայի միջավայրի մասին, որից հետո համագործակցության արդյունքում միջավայրը ենթարկվում է մասնագիտական փոփոխության: Ճիշտ է, պատահում է՝ երեխայի սովորածը հակասում է իր շրջապատի որոշ դրվածքներին ու սովորույթներին, կենտրոնում սովորում է մի բան, տանը մեկ այլ բան են ասում ծնողը, կամ պապիկ-տատիկը: «Մեր դերն այն է, որ երեխային այնքան հզորացնենք այս ոլորտում, որ իր սեփական կարծիքն ունենա, ամուր լինի իր համոզմունքներում, կարողանա ապացուցել իր ճշմարտացիությունը:

Էթիկայի դասերը՝ դպրոցական առարկայական ծրագրում

Խորհրդային Միության դպրոցներում էթիկան ընդգրկված է եղել դպրոցական առարկայացանկում: Ինչու՞ այն չի ընդգրկվում այսօր. «Մեր հեռահար նպատակն է. էթիկա առարկան ընդգրկել դպրոցական առարկայացանկում, վաղ թե ուշ մեր նախարարությունը պիտի հասկանա, որ դա մեծ բաց է մեր կրթական ոլորտում»,- ասում է «Ալբուս» էթիկայի ուսուցման կենտրոնի տնօրենը: Անչափ կարևորում է մասնագետի պրոֆեսիոնալիզմը, հենց նրա աշխատանքից է կախված, թե ինչ հաջողություն կունենա քո մշակած ծրագիրը. կարող ես շատ լավ մշակված ծրագիր ունենալ, բայց եթե մասնագետդ տեղում չէ, ապա ծրագիրը ոչ արդյունավետ է: Շատերն են գաղափարը վերցնում և օգտագործում, բայց հարցն այն է, թե ինչպես են օգտագործում, որովհետև առանց իսկական մասնագետի առկայության վաղ թե ուշ տապալելու են ծրագիրը:

 

 

«Ալբուս» էթիկայի ուսուցման կենտրոն Հայաստան Մարգարիտա Խաչատրյան

Այլ հոդվածներ հեղինակից

Ուրախ եմ ԲԴԽ-ի համար, այլ ոչ թե Ալեքսանդր Ազարյանի.Հայկ Ալումյան
Օրենքի այս փոփոխությունը եթե անցկացրին, Թորոսյանը կստանա առողջապահական ոլորտի ԴԻԿՏԱՏՈՐԻ իրավասություններ
ՌԴ-ից ՄԻՊ-ի աջակցությամբ Հայաստան են վերադարձել արտակարգ դրության պատճառով ծնողներից բաժանված երեխաները
Ցավ եմ ապրում դրսում ապրող իմ հայրենակիցների համար, որ ակամա դարձան իշխանության կեղտոտ հնարքի սպառողը․ Նաիրա Զոհրաբյան
Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում․ 38-ամյա վարորդը տեղում մահացել է
Վերանայեք այս մոտեցումը, այլապես դատական քաշքշուկները երաշխավորված են. Արփինե Հովհաննիսյան
Ստեփան Քարտաշյանը նշանակվել է նախագահի ռեֆերենտ
Ողբերգական դեպք Երևանում․ Վահագնի թաղամասում վրաերթի ենթարկված 3-ամյա տղան մահացել է
Լոռու մարզպետն անբավարար է գնահատել Վանաձորի համայնքապետարանի աշխատանքը
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդուն դատարանը թույլատրել է տեսակցել հարազատներին
Տրդատ Սարգսյանը նշանակվել է ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար
«Միակ պետությունը, որ չի հասկացել իր շահը, Հայաստանն է». Արման Սաղաթելյան
Մարզահամերգային համալիրում հուլիսի 31-ին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների հերթական ժողով
Ինչո՞ւ էին ոստիկանները բերման ենթարկում երիտասարդ աղջկան. Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել
Միջին տարիքի տղամարդ է նետվել Կիեւյան կամրջից. նրա դին դուրս են բերել Հրազդան գետից
Ռեստորանների և սրճարանների չգործելու հետևանքով տուժում են նաև մի շարք այլ ոլորտներ. ՄԻՊ-ը դիմել է պարետատուն
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող Բելառուսի դեսպանին
Թեժ գծի զանգերի նվազումը եւ ստուգայցերի արդյունքները վկայում են՝ խախտումները կտրուկ նվազել են․ ԱԱՏՄ
Ապարանի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Դանակահարություն Նոր Նորքում․ տեղի ոստիկանները բացահայտել են հացագործությունը
Ոստիկանությունը հայտարարում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի (լոգոյի) մրցույթ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ
Հանդիպում է տեղի ունեցել ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Ստուգվել են զինծառայողների կրակի վարման հմտությունները
Ավելին
Ավելին