f

Անկախ

Սա զուտ նախընտրական շոու է, մեդիադաշտը 24 ժամով շեղելու փորձ, որին մասնակցում է նաև ԱԱԾ-ն


2 օր առաջ Նիկոլը պատերազմի օրերին պետական դավաճանության մասին ԱԱԾ-ի սենսացիոն բացահայտում խոստացավ, այսօր 15-րոպեանոց նյութ են հրապարակել...

Ըստ էության 3 բան կա այդ նյութում

1. ԱԱԾ-ի պատմածը, թե ինչ է եղել (մամուլի հաղորդագրության տեքստ են կարդում)։ Պնդում են, որ 2 հոգի, որոնցից մեկը զինվորական, մեկնել են Թուրքիա, այնտեղ կապ հաստատել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, պայմանավորվել են վարձատրման դիմաց Հայաստանի (ներառյալ Արցախի) ռազմական և այլ օբյեկտների, զինված ուժերի մասին գաղտնի տեղեկություններ փոխանցել թշնամուն։ Նրանցից մեկն էլ պատերազմի ժամանակ կամավոր ջոկատի հրամանատար է եղել և շարունակել է տվյալներ փոխանցել թշնամուն։

2. Կա մի քիչ տարօրինակ տեսագրություն, որում առնվազն 2 հոգի նստած զրուցում են (ենթադրաբար՝ մեղադրյալները) այն մասին, որ «ազերբայջանցիներին» քցել են, փող են վերցրել, բայց ոչ մի տվյալ էլ չեն փոխանցել, ադրբեջանցիներն էլ հիմա սպառնում են ինչ-որ վարկաբեկող բան հրապարակել, թե ինչպես են այս երկուսը նստած Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատանը։ Խոսում են, որ ինչ-որ թուղթ են ստորագրել, թե կողմ են խաղաղությանը մեր երկրների միջև և այլն։

3. Կա էլի ենթադրաբար հանցագործներից մեկի խոստովանության տեսագրությունը, թե հա, շպիոն եմ եղել, պատերազմի ժամանակ տվյալներ եմ փոխանցել, դավաճան եմ, փողն էլ 20 հազար դոլար եմ ուզել, բայց 4500 դոլար են ինձ տվել։

* * *

Հիմա փորձենք հասկանալ, թե այս ամենի սենսացիան ինչումն է։

Արդյո՞ք արտառոց է կամ անսպասելի, որ թշնամի երկրի հատուկ ծառայությունները փորձում են և երբեմն էլ հաջողացնում են հավաքագրել Հայաստանի քաղաքացիներին՝ գաղտնի տվյալներ ստանալու համար։

Ո՛չ, որևէ արտասովոր և անսպասելի բան չկա։

Արդյո՞ք անսպասելի է, որ պատերազմի ժամանակ զորքերում կարող են թշնամու լրտեսներ կամ թշնամու կողմից հավաքագրած մարդիկ լիներ։

Կրկին ոչ։

Սա լրիվ նորմալ «աշխատանքային պրոցես» է թե՛ մեր, թե՛ թշնամու համար։ Իրենք հավաքագրում են, լրտեսներ են ուղարկում, մենք բացահայտում ենք (ոչ միշտ, ցավոք)։

Արդյո՞ք դա որևէ կերպ մեղմում կամ արդարացնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության տապալումը բոլոր ուղղություններով պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ և պատերազմից հետո։

Արդյո՞ք այս մեծ հաշվով շարքային դավաճանության դեպքը (եթե ամեն ինչ իսկապես այնպես է, ինչպես ներկայացված է ԱԱԾ-ի տեսանյութում, այլ ոչ թե բեմականացում) որևէ կերպ «հեչ է անում» բանակը կազմաքանդելը, մոբիլիզացիան տապալելը, ռազմավարական դիրքերը թշնամուն «բանավոր ըմբռնմամբ» հանձնելը և Նիկոլի կերած այլ «բողկերը»։

Ո՞րն է պատճառը, որ հենց այսօր՝ նախընտրական արշավի պաշտոնական մեկնարկի օրն է այս տեսանյութը հրապարակվում։ Կարծում եմ, որ մտածելու ունակ ցանկացած մարդու պարզ է, որ սա զուտ նախընտրական շոու է, մեդիադաշտը 24 ժամով շեղելու փորձ, որին մասնակցում է նաև ԱԱԾ-ն։

Արդեն 3 տարի է, ինչ Նիկոլն իշխանությունը օր առ օր պահում է այսպիսի լուրերով դաշտը լցնելով։

#երկիրՀԺ

#ճտիկովԳրիչ

 

ՀՀ ԱԱԾ Կարեն Վրթանեսյան ՖԲ Գրառում

Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Տոյվո Կլաարը կդառնա Ուզբեկստանում Եվրամիության դեսպան
2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների
Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի կողմից լրագրողի նկատմամբ պահվածքը
Նման վարքագիծը դատապարտելի է. «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժումը` Փաշինյանի փակ հանդիպման մասին
«Պատերազմով չսպառնաց. Ոսկեպարի և Բերքաբերի «եռանկյունիներն» է առաջարկում փոխանակել». գնդապետ Մախսուդյան
Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասին
ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի զորավարժությունները կանցկացվեն 2024-ի 2-րդ կեսին
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Փաշինյանն ասել է՝ ադրբեջանցիները պետք է գան, կանգնեն գետի կողքը. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին
Բաքուն բացատրել է Լեռնային Ղարաբաղից ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի շտապ դուրսբերումը
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույթն ու ոճը հիշեցնում է Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունը․ «Որդիների կանչ»
Ավելին
Ավելին