Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկիրը որակել է որպես Արևմտյան Ասիայի տարածաշրջանի ամենահզոր խաղացող: Այս մասին հայտնում է իրանական Mehr News գործակալությունը:
«Իրանի Իսլամական Հանրապետության հանգուցյալ հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահից երեսուներկու տարի անց հեղափոխությունն ու իսլամական համակարգը դարձել են իսլամի ամենահզոր շարժիչը տարածաշրջանում՝ ջախջախելով համաշխարհային մեծամտության և տարածաշրջանային ռեակցիոն ռեժիմների սանձազերծած բազմաթիվ դավադրություններ և անցնելով բազմաթիվ դժվարություններ»,- ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը տարածվել է Իմամ Խոմեյնիի մահվան 32-րդ տարեդարձի կապակցությամբ:
Խոսելով իսլամական հեղափոխության էվոլյուցիոն գործընթացում ժողովրդի հիմնարար դերի մասին` ԻՀՊԿ-ն նշել է, որ, անկասկած, այսօրվա անվտանգությունն ու երկրի զսպող իշխանությունը պայմանավորված են Իրանի ժողովրդի դիմադրությամբ և անձնազոհությամբ: