f

Անկախ

«Գագիկ Ծառուկյանը անձամբ լինելու է բոլոր մարզերում». Իվետա Տոնոյանը նշեց ԲՀԿ-ի կարգախոսը


Այսօր պաշտոնապես մեկնարկում է 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը եւ մենք այս պահին կներկայացնենք այն նախընտրական ծրագիրը, որով մասնակցելու ենք դրանց։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ի ցուցակում ընդգրկված Իվետա Տոնոյանը:

Նրա խոսքով, ցանկացած քաղաքական ուժի համար շատ դժվար է լինելու մեր հանրապետությունում ստեղծված իրավիճակում քարոզարշավ իրականացնել, որովհետեւ բոլորը գիտեն, թե ինչ մթնոլորտ է այսօր տիրում Արցախի շուրջ 75 տոկոսի կորստից, բազմաթիվ զոհերից հետո։

«Սակայն այսօր ցանկացած քաղաքական ուժի խնդիրը պետք է լինի իր ուղերձները մեր հանրությանը ներկայացնելը և նրան ընտրության հնարավորություն տալը, որովհետև այսօր որեւէ մեկը պետք է անտարբեր չլինի և իր քվեով պետք է նպաստի այն Հայաստանի ստեղծմանը, որը մենք այսօր ուզում ենք ունենալ, որովհետև վտանգված է այլևս նաև Հայաստանի սահմանների անվտանգությունը և Հայաստանի ճակատագիրն ընդհանրապես։

Խորհրդարանական այս ընտրություններին Բարգավաճ Հայաստանը մասնակցում է «անվտանգ հայրենիք, հզոր պետություն» կարգախոսով։ Այն պատահական չէ ընտրված, որովհետև այսօր մեր պետության բացարձակ առաջնահերթությունը իհարկե անվտանգությունն է, դրանից հետո նոր տնտեսության զարգացումը և հզոր պետության ստեղծումը»,-ասաց Տոնոյանը:

Նա հավելեց, որ այս քարոզարշավին Բարգավաճ Հայաստան կուսակցությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ունենալու է շատ ակտիվ մասնակցություն. «Գագիկ Ծառուկյանը անձամբ հանրապետության բոլոր 10-ը մարզերում ունենալու է հանդիպումներ մարզկենտրոններում և քաղաքներում, անձամբ է ներկայացնելու կուսակցության ծրագիրը, նախընտրական այն պլատֆորմը, որով մենք մասնակցում ենք այս ընտրություններին, սակայն սրանից զատ նաև պատգամավորներից, կուսակիցներից, նախընտրական ցուցակում ընդգրկված մեր գործընկերներից բաղկացած տրբեր քարոզչական խմբեր քարոզարշավի ամբողջ ընթացքում այցելելու են հանրապետության մարզեր, նաև փոքր համայնքներ և ներկայացնելու են մեր քաղաքական տեսլականը»:

Նա կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին զերծ մնալ ատելության, թշնամանքի խոսքի տարածումից այս քարոզարշավի ընթացքում, որովհետև դա որեւէ դեպքում որևէ լավ բանի չի հանգեցնելու։

«ԲՀԿ նախընտրական ծրագիրն ունի իրատեսական հիմքեր, հաշվի են առնվել բոլոր առաջնահերթությունները, որոնք այսօր ծառացած ե մեր երկրի առջև, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ մշակվել են 30 կետեր, որոնք բնականաբար ամմբողջությամբ չեն ներկայացնում խնդիրների լուծման մեխանիզմների սպեկտրը, բայց սրանք առաջնահերթ քայլերն են, որոնք անհրաժեշտ է իրականացնել»,-ասաց Իվետա Տոնոյանը:

Իվետա Տոնոյան Գագիկ Ծառուկյան ԲՀԿ

Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին
Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին
Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ ռուսաստանցի գործակալների ձերբակալման առիթով
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ Մենենդես
ԼՂ հայերը պետք է ապահով վերադարձի հնարավորություն ունենան․ Զախարովա
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
4 պարզ հնարք խուսափելու վատ լուրերի կործանարար ազդեցությունից
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Ավելին
Ավելին