f

Անկախ

Անցած շաբաթը. Հայաստան


Անցած շաբաթվա իրադարձությունները, որոնք առավել քան զարհուրելի էին, խտացված գույներով ցույց տվեցին Հայաստանի ներկայիս իրական պատկերը: Մինչ այս շարունակ մի  խումբ «հոռետեսներ» ահազանգում էին, թե գահավիժում ենք: Անցած շաբաթը ցույց տվեց, որ վաղուց ենք ընկել, և թե՛ երկրից, թե՛ պետությունից, թե՛ ազգից  ընդամենը բեկորներ են մնացել: Ուղղակի որոշ «լավատեսներ» համառորեն հույսեր են փայփայում, թե դեռ անդունդի եզրին ենք և հետ քաշվելու հնարավորություն ունենք:

Շաբաթվա սկզբին՝ երկուշաբթի առավոտ, անհետ կորած զինվորների հարազատները փակել էին Հերացու փողոցը, աղաղակում էին, որ թվային անճշտություններ կան հայտնաբերված աճյունների ցուցակներում, կասկած է առաջացել, որ զոհերն ու նրանց մասունքները շատ ավելին են, քան հայտարարվում են: Որոշ ժամանակ անց նրանք բացեցին փողոցը և գնացին հանրապետության տարբեր դիահերձարաններ՝ իրենց կասկածները փարատելու: Եվ մի քանի ժամ անց հանրապետության բնակչությունը հրապարակված լուսանկարների շնորհիվ սահմռկեցուցիչ տեսարանի ականատես եղավ: Աբովյանի տուբերկուլյոզի դիսպանսերի մի սենյակում, առանց համապատասխան պայմանների, հատակին պոլիէթիլենային տոպրակներով նետված էին մեր հայրենիքի պաշտպանության համար զոհվածների աճյունները: Նրանք պատերազմի ավարտից յոթ ամիս անց դեռ  անթաղ էին և քայքայվում էին: Ահա այսպես է հայրենիքը հատուցում նրանց զոհողության համար:

Ի՞նչ եղավ հետո: Ոչինչ: Առողջապահության նախարարն այս իրողությունը «բացթողում» որակեց, ընդամենը ներողություն խնդրեց այդ բացթողման համար և հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Ընդամենը: Հերթական անգամ  քավության նոխազ դարձրին «սլաքավարներին», ազատեցին տվյալ դիահերձարանի ղեկավարությանը և գործ հարուցեցին, ինչը նշանակում է, որ այս իշխանությունների օրոք երբեք չեն հայտնաբերվի և պատժվի իրական մեղավորները: Իսկ Ազգային ժողովում, երբ նախկին իմքայլական և ներկայիս անկախ պատգամավոր մի տիկին փորձեց դատապարտել տեղի ունեցածը, խորհրդարանի իմքայլական փոխխոսնակ տիկինը նրան «իձիոտկա» անվանեց:

Գլխավոր հարցերը, ինչպես միշտ, հնչեցին և մնացին անպատասխան. ինչո՞ւ մինչև հիմա այդ աճյունները հարազատներին չեն հասել, ո՞ւմ որոշմամբ են դրանք ցրվել տարբեր դիահերձարաններում, ինչո՞ւ են գաղտնի պահվել և հարազատներին չեն հասել, և ամենակարևորը՝ ո՞վ է պատասխան տալու հայրենիքի համար զոհվածների անարգման և նրանց հարազատների հոգեկան տառապանքների համար:

Սրան զուգահեռ ամեն օր նորանոր տագնապալի լուրեր էին հասնում երկրի սահմաններից, ավելի քան 20 օր ադրբեջանական զինվորները մնում էին մեր երկրում, դեռ բավական չէ, իրենց համար դիրքեր էին կահավորում մեր հողում, ամեն օր նվաստացնում էին մեր գյուղացիներին. կրակում, հարձակվում հովիվների վրա և ամբողջական հոտեր առևանգում: Ուրիշ  ի՞նչ պիտի անեին, եթե մեր երկրի բանակն արդեն խորհրդանշական նշանակություն է ձեռք բերել և մոռացել է իր առաջին և գլխավոր գործառույթը: Եթե երկրի ղեկավարը հրաման է տվել չկրակել երկիր ներխուժած թշնամու վրա, փոխարենը տարբեր երկրներից օգնություն է մուրում: Վերջիններս էլ, բնականաբար, նրա գետնին դրած գլխարկի մեջ դիվանագիտական լեզվով լղոզված հերթական հայտարարություններն են նետում: Այդ հերթական հայտարարությունների համար երկրի ղեկավարի աթոռին կառչածը հասավ Փարիզ ու Բրյուսել, նկարվեց մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հերթական հիշոցները լսեց իր դեմ բողոքի ելած ցուցարարներից, վերադարձավ ու շարունակեց իր քայլարշավը, որպեսզի «ժողովրդի» հետ հանդիպումների ընթացքում շաղ տա իր հերթական ստերն ու իր բոլոր ձախողումներն ու չարագործությունները բարդի քաղաքական հակառակորդների վրա: Այստեղ նրա համար ավելի հարմարավետ է, հանդիպումներն ավելի հաճելի են անցնում, չէ՞ որ ոստիկանությունը կանգնած է իր մեջքին, որը չի զլանում ոստիկանություն քարշ տալ անգամ հայրենիքի համար կռված անձանց:

Պատկերն  ամբողջացնելու համար հարկ է նշել նաև, որ բոլորիս հարկերի հաշվին հեռարձակվող հանրային հեռուստատեսությունն էլ սկսել է մեր գլուխը լցնել, թե Հայաստանի որոշ գյուղեր իրոք ադրբեջանական են, ուղղակի անկախանալուց և առաջին արցախյան պատերազմից հետո մենք դրանք յուրացրել ենք:

Անցած շաբաթ հրաժարական տված արտգործնախարար Արա Այվազյանի հայտարարությունից էլ պարզ դարձավ, որ նա հեռանում է, քանի որ երկրի ղեկավարությունն ազգային շահերին դեմ որոշումներ է կայացնում, իսկ ինքը չի ցանկանում մասնակից դառնալ դրան:  Նրա հետ միասին հրաժարական տվեցին նաև բոլոր փոխնախարարները՝  երկրի գլխավոր թշնամուն՝ ներկայիս վարչապետի ժպ-ին զրկելով հերթական «մեղավորներին» արտգործնախարարությունում փնտրելու հնարավորությունից:

Ավելին, Ազգային անվտանգության ծառայության նախկին սպաները հայտարարեցին, որ երկրի ներկայիս ղեկավարը օտարերկրյա գործակալ է, թշնամու կողմից հատուկ վարձվել է երկիրը կործանելու համար: Եվ այդ հայտարարությունը, որ ուրիշ մի երկրում երկրաշարժի ազդեցություն կունենար, որևէ ցնցում չառաջացրեց: Ոչ մի զարմանք, ընդունվեց որպես վաղուց հայտնի իրողություն, թերևս միայն նորությունը գործակալի մականունն էր՝ «Շակալ»: Չցնցեց անգամ այդ ծառայության նախկին ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ հոկտեմբերի 19-ին պատերազմը կարող էր ավարտվել, եթե  երկրի ղեկավարը ցանկանար և դա բոլորից գաղտնի չպահեր: Նա բացահայտ հայտարարեց, որ հոկտեմբերի 19-ից հետո բոլոր զոհերի (մոտ 2000 մարդ) և տարածքները  կորցնելու մեղքն այդ մարդու վրա են:

Վերջապես, այս ամենին զուգահեռ աշխույժ նախընտրական հանդիպումներ էին տեղի ունենում, համերգ հանրապետության հրապարակում և գինու փառատոն Սարյան փողոցում, որին մասնակցելու համար գուցե ավելի շատ մարդ էր հավաքվել, քան Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքներում:   

Անցած շաբաթը  շատ տեսանելի ցույց տվեց, որ  Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատիվը նետված է դիահերձարանի հատակին, որից  տարածվող գարշահոտությունը սկսվում է կառավարության շենքից: 

Հայաստան անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունները

Այլ հոդվածներ հեղինակից

Արամ Սիմոնյան. «Իսկ իրե՞ն ով պետք է սովորեցնի հարգել մարդու վաստակը, իրավունքները, ով պետք է սովորեցնի, երևի չեն սովորեցրել, դրա համար էլ այդպես խոսում է տակից ու վրայից». «168 ժամ»
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել. Կատարվել է 48 թեստավորում
ԵԱՏՄ շրջանակներում առաջարկվում է ՀՀ-ում կազմակերպել ավիացիոն մասերի արտադրատեսակների արտադրություն. ՔԱԿ
Մենք կկոտրենք ու կկտրենք Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք. Փաշինյանը՝ Սիսիանում
Էրդողանը թուրքական առաջին «սուլթանն» է, որի պիղծ ոտքը կկոխկրտի Շուշիի սրբազան հողը պատմության ողջ ընթացքում
Գորիսում Փաշինյանը վարչական ռեսուրս է կիրառում. հիմնականում դպրոցներից են բերելու. Գորիսի փոխքաղաքապետ. NEWS.am
Բացահայտվել է սպանության հերթական դեպքը. Կրակել է համագյուղացու կրծքավանդակին. 5 պարկուճ են գտել
Տիգրան Արզաքանցյանը հավասար է Փաշինյանին, Քոչարյանին և առաջ է անցել Ծառուկյանից․ հայտարարություն
Ուշակով. Պուտինը եւ Բայդենն առանձնահատուկ ուշադրություն կդարձնեն Ղարաբաղի իրավիճակին
Փոխմարզպետն ազատվել է պաշտոնից ու նշանակվել Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Մենք բարձր ենք գնահատում մեր շանսերն ընտրություններում. «Լուսավոր Հայաստան»
Սահմանային կետերի երկայնքով պետք է տեղակայվեն ռուս խաղաղապահներ. Նիկոլ Փաշինյան
63-ամյա տղամարդը 12 տարին չլրացած բնակչի հետ սեքսուալ գործողություններ է կատարել
Ինչո՞ւ. Երեք պատմութիւն, մէկ Հարց. Մովսես Ծիրանի
Տիգրան Ուրիխանյանը եւս չի մասնակցի հեռուստաբանավեճին
ՀՀ-ն արձանագրել է քաղաքական ուժեղ կամք ժողովրդավարական հաստատություններ ձևավորելու առումով. Պետդեպի ներկայացուցիչ
Ավինյանը նոր նշանակում է արել կառավարությունում
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով. Այն հիմա 6.5 տոկոս է
ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ժերար Տետեյանն ընտրվել է Ֆրանսիայի Անդրծովյա գիտությունների ակադեմիայի անդամ
Վերապատրաստվել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների 1350 աշխատակիցներ
Եվս մի հայկական արժեք վաճառվեց... այս անգամ` 3 միլիոնով
Նիկոլը նախապատրաստում է նոր մարտի 1․ նրա կերպարն ամենավտանգավոր բայրաքթարն է․ ձեռքի մուրճը ոչնչով չի տարբերվում Ռուանդայի հուտուների մաչետեներից
Փաշինյանը երևի ուզում է՝ էդ մուրճը ձեռքից վերցնենք, գլխին տանք, որ հասկանա՝ ինչ է․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Իսպանիա-Շվեդիա` 0:0. Եվրո-2020
Կենդանիներն ու բույսերը ապօրինաբար Հայաստանի Հանրապետություն բերելու համար նախատեսված  տուգանքի մասին
Ավելին
Ավելին