f

Անկախ

«Հայաստան» դաշինք. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը չի արձագանքում իշխանությունների կողմից խախտումներին


ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը չի արձագանքում իշխանությունների կողմից կատարված խախտումներին, ի տարբերություն այն բանի, ինչ նկատվում էր նախորդ տարիների ընտրությունների ժամանակ: Այս մասին հունիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:

Նա պարզաբանեց, որ «Հայաստան» դաշինքի շտաբի ակտիվի ներկայացուցիչներին, որոնք ինչ-որ կերպ կապված են պետական մարմինների հետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քարոզչությունը մերժելու դեպքում սպառնում են հեռացմամբ:

 

 

«Նման դեպքերում կոչ եմ անում քաղաքացիներին դիմել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներին: Մենք պատրաստ ենք օգնել նրանց իրավունքները պաշտպանելու հարցում»,- ասաց Վարդեւանյանը:

Կենտրոնական շտաբի ներկայացուցիչը բերեց «Հայաստան» դաշինքի նկատմամբ խտրական վերաբերմունքի մեկ այլ օրինակ, սակայն այս անգամ ոստիկանության անգործության հետ կապված, քանի որ եղել են «Հայաստան» դաշինքի քարոզչական պաստառները վնասելու դեպքեր:

«Դա հատկապես հաճախ դիտարկվում է այն ժամանակ, երբ հրապարակվում են սոցհարցումների արդյունքներ, համաձայն որոնց «Հայաստան» դաշինքի վարկանիշն աճում է, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ ընկնում: Վերոնշյալ միջադեպերի հետ կապված՝ ոչ մի մարդ բերման չի ենթարկվել: Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե դա տեղի կունենար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանդեպ: Ոստիկանության կողմից անգործության եւս մեկ դրսեւորում է նկատվում, երբ անձնագրերի եւ վիզաների վարչությունը փորձում է դիմումներ չվերցնել ընտրություններին մասնակցելու համար Արցախը ժամանակավորապես լքած Հայաստանի քաղաքացիներից: Միեւնույն ժամանակ, մենք ականատես ենք լինում վայրագությունների, երբ 20 ոստիկան վազում են մի քաղաքացու ետեւից, որն իր կարծիքն է հայտնել հեռացող կառավարության ներկայացուցչի մասին, եւ փորձում են ծեծել նրան:

Բացի այդ, պաշտոնյաները, արձակուրդում գտնվելու ընթացքում, չգիտես ինչու, օգտագործում են պետական մեքենաները, պետհամարանիշներն ու վարչական այլ ռեսուրսներ:

Այս ամենը դեռ մնում է առանց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի արձագանքի»,- հավելեց նա:

Արամ Վարդևանյան ընտրախախտումներ արտահերթ խորհրդարանական ընտրություններ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ խմբագրի ընտրանի Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

63-ամյա տղամարդը 12 տարին չլրացած բնակչի հետ սեքսուալ գործողություններ է կատարել
Ինչո՞ւ. Երեք պատմութիւն, մէկ Հարց. Մովսես Ծիրանի
Տիգրան Ուրիխանյանը եւս չի մասնակցի հեռուստաբանավեճին
ՀՀ-ն արձանագրել է քաղաքական ուժեղ կամք ժողովրդավարական հաստատություններ ձևավորելու առումով. Պետդեպի ներկայացուցիչ
Ավինյանը նոր նշանակում է արել կառավարությունում
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով. Այն հիմա 6.5 տոկոս է
ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ժերար Տետեյանն ընտրվել է Ֆրանսիայի Անդրծովյա գիտությունների ակադեմիայի անդամ
Վերապատրաստվել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների 1350 աշխատակիցներ
Եվս մի հայկական արժեք վաճառվեց... այս անգամ` 3 միլիոնով
Նիկոլը նախապատրաստում է նոր մարտի 1․ նրա կերպարն ամենավտանգավոր բայրաքթարն է․ ձեռքի մուրճը ոչնչով չի տարբերվում Ռուանդայի հուտուների մաչետեներից
Փաշինյանը երևի ուզում է՝ էդ մուրճը ձեռքից վերցնենք, գլխին տանք, որ հասկանա՝ ինչ է․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Իսպանիա-Շվեդիա` 0:0. Եվրո-2020
Կենդանիներն ու բույսերը ապօրինաբար Հայաստանի Հանրապետություն բերելու համար նախատեսված  տուգանքի մասին
ՄԻՊ․Խիստ մտահոգիչ է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից արդեն մի քանի օր շարունակ նախընտրական ելույթների ժամանակ մուրճի ցուցադրումը, կվալդից խոսելը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստներից Կասպարովը, Մանուչարյանը մասնակցում են մարզչական դասընթացին
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 82 նոր դեպք, մահացել է 1 մարդ
Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով կեղծ փողերի ապօրինի շրջանառության դեպք. ԱԱԾ
Բոլոր քաղաքական ուժերից ու գործիչներից Մարդու իրավունքների պաշտպանը խստիվ պահանջում է դադարեցնել հայհոյելը կամ դա բացահայտ խրախուսելը
ՀՀ ԱԺ նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով
«Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունի
Դատարանը ուժի մեջ է թողել ԿԸՀ որոշումը. Տիգրան Արզաքանցյանը չի կարող մասնակցել ընտրություններին
Թուրքիան Լիբիայում «օտարերկրյա ռազմական ուժ չէ». թուրք նախարար
ԱՄՆ-ը Վրաստանի օգնությամբ Ռուսաստանին դուրս է մղում Հարավային Կովկասից
«Ժողովուրդ». Երևանի որ շրջաններում է իշխանությունը թույլ. թեժ քննարկում է եղել
Ավելին
Ավելին