Ընկերնե՛ր, ամեն օր ձեզ հետ կկիսվեմ մեր նախընտրական ծրագրի մի առանձին բաժնի հիմնական դրույթներով։
Բնականաբար կսկսեմ դատաիրավականից։
Դատարանների բեռնաթափում․
ա/Փոքր հայցագին ունեցող բռնագանձման և ոչ բարդ քաղաքացիական գործերով վեճերը պետք է վերապահվեն հատուկ դատական ատյանի։ Ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատավորները չպետք է միաժամանակ քննեն բարդ վեճեր ու հարյուրավոր բռնագանձման պարզունակ վեճերով ծանրաբեռնվեն։
բ/Պետք է ուժեղացվի հաշտարարների ինստիտուտը։ Դատարանի կողմից վեճը հաշտարարի միջոցով լուծելու առաջարկից հրաժարվելու դեպքում, վեճի պետական տուրքը պետք է չվերադարձվի վեճը հաղթող կողմին։
գ/ Օրենսդրական մակարդակով պետք է երաշխավորվի Դատարանների կողմից Փաստաբանների պալատի հրապարակած ուղենշային գնացուցակին համապատասխան փաստաբանի խելամիտ վարձատրության փոխհատուցումը։ Սա էապես կկրճատի իրավունքի չարաշահման եղանակով դատական վեճեր սկսելու պրակտիկան։
Սոցիալական երաշխիքներ
Պետք է էապես վերանայել դատավորների, դատախազների և քննիչների աշխատավարձները։ Այժմ, հատկապես այս կատեգորիաների անձանց աշխատավարձը համարժեք չէ իրենց ծանրաբեռնվածությանն ու մասնագիտական որակներին։ Շատ հաճախ, դատավորի քննած մեկ գործով փաստաբանն ավելի շատ վարձատրություն է ստանում, քան այդ դատավորի ամսական աշխատավարձն է։