ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի ինքնաթիռը թռիչքից կես ժամ անց ստիպված է եղել Մերիլենդ նահանգի Էնդրյուս ռազմաբազա վերադառնալ։ Այդ մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով փոխնախագահի մամուլի քարտուղար Սիմոն Սանդերսին: Գրում է Gazeta.ru-ն։
Հարիսի խոսնակի խոսքերով՝ վայրէջքի պատճառը օդանավի տեխնիկական անսարքությունն է է եղել։
«Սա տեխնիկական խնդիր է: Անվտանգության հետ կապված մեծ խնդիրներ չկան», - ընդգծել է Սանդերսը:
Նա հավելել է, որ փոխնախագահը իր ճանապարհը այլ ինքնաթիռով կշարունակի:
Նախատեսվում է, որ հունիսի 7-ին և 8-ին Կամալա Հարիսը Մեքսիկա և Գվատեմալա կայցելի: Որպես փոխնախագահ՝ իր արտերկիր կատարած առաջին ուղևորության շրջանակներում, նա մտադիր է քննարկել ԱՄՆ-Մեքսիկայի սահմանով դեպի ԱՄՆ զանգվածային արտագաղթի խնդիրը: