Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի բժիշկները կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ կսկսեն: Գրում է Gazeta.ru-ն։
Այսպիսով, մարտի 16-ին պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին մասնակիցը կստանա փորձարարական դոզան:
Ընդհանուր առմամբ, փորձին կմասնակցեն 45 կամավորներ: Ուսումնասիրությունն իրականացվելու է Սիեթլի Kaiser Permanente Washington Health Research Institute հետազոտական ինստիտուտում։
Նշվում է, որ պատվաստանյութի մշակմանը մասնակցել են ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտը (NIH) և Moderna Inc.ընկերությունը։
Հաղորդվում է, որ նմուշները չեն պարունակում վիրուս, այնպես որ փորձի մասնակիցները չեն վարակվի: Թեստը նպատակ ունի պարզել հնարավոր կողմնակի էֆեկտները: Եթե դրանք չգտնվեն, հնարավոր կլինի անցնել ավելի լայն կիրառման։
Ինչպես նշված է, հավանական պատվաստանյութի հետագա ամբողջական ներմուծումը կտևի 12-18 ամիս:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել;
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: