Եվրոպական երկրները պլանավորում են Շենգենյան տարածք մուտքի արգելք մտցնել։ Այդ մասին հայտնում է Financial Times պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն։
Պարբերականի տվյալներով՝ արգելքը չի տարածվի միայն Շենգենյան երկրների քաղաքացիների համար:
Եվրահանձնաժողովում հրաժարվել են մեկնաբանել այդ նախաձեռնությունը։
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին:
Հիվանդության հարուցիչ նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսն է դարձել։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: