f

Անկախ

ԻՐ ՔՈՌ ՏԻՐՈՋ ՊԵՍ


Այդ առավոտ, երբ կարդացածս առաջին լուրը փաշինյանի` Նաիրի Հունանյանից «ստացած» «նամակն» էր, բացասական մի էներգիայի ալիք ինձ հիշեցրեց 90–ականների մղձավանջը, հիշեցրեց վանոյական «իշմարների» «նուրբ» «արվեստը», որը գործում էր ԼՏՊ–ի հերթական սպառնացուցիչ հայտարարությունից հետո քաղաքում տեղի ունեցող «պատահական» սպանությունների և ռեցիդիվի տեսքով... Նա` Քոռագույնը, սիրում էր հրապարակավ սպառնալ` պարուրելով անձնավորված ատելության և կյանքին վտանգ ստեղծելու իր հստակ նկրտումը հայերենի գեղեցկագույն բառերով ու գրականագիտական սքեմով...
***
Կարդացի այդ օրը գերագույն գլխավոր վախկոտի, գերագույն գլխավոր ոչխարապետ–զուգարանապետ–խոզաբույծի վանոյաշունչ «իշմարը».... ու քանի որ դրանից օր առաջ Մանվել Գրիգորյանը վերակենդանացման բաժնի մահճում էր հայտնվել, կարծեցի, որ իր մասին է «իշմար» տալիս 90–ականներից մնացած ԼՏՊ–ական նախկինաց նախկինը....
***
Հիշեցի դրանից առաջ իր հավաքած «հույժ գաղտնի» «խորհրդակցությունը», իսկ իրականում` 90–ականների ոգով ՆԱՎՈԴՉԻԿՈՒԹՅՈՒՆԸ, ուժայիններին... Այսպես կոչված «հանձնարարականների» բաշխումը, ըստ որի ՍԴ Դատավորներին անասելի հակաիրավական մեթոդներով ծնկի էին ուզում բերել...
****
Ի պատասխան, ՍԴ Դատավոր Արևիկ Պետրոսյանը բացառիկ համարձակությամբ և պետականության հանդեպ ունեցած իր բացառիկ կամքի ու պատասխանատվության գիտակցմամբ` ներկայացավ հրաշալի հարցազրույցով, ուր իրերին – այդ թվում նաև նիկոլին – անվանեց իրենց անունով...
****
Այդ հարցազրույցի հաջորդ օրը «իշմարի» օրն էր, ձնագնդիկի օրն էր... ձնագնդիկը մինչ օրվա կես վերածվեց փամփուշտի ու վերջ դրեց Գեորգի Կուտոյանի կյանքին...
Հաջորդեցին սպառնալիքներ բոլոր նրանց հանդեպ, ում նիկոլիկը համարում է իր անձնական թշնամին, սպառնալիքներ` հնչած վարձկան լածիրակների կողմից – սորոսի ծռեր, «հեղափոխության» պահպանակներ, ոստիկանության համակարգում վեր ընկած ժուչոկ–նիկոլյան–գործակալներ... Այնքան լևոնական էր այդ պատկերը, այնքան տաղտկալի... Սիրտս չէր ընդունում, հրաժարվում էր ընդունել, որ 90-ականներ ապրած սերունդն ու իրենց զավակներն ա'յս աստիճան հավկուրությամբ են տառապում, որ չեն ընկալում լտպ–իստական օրակարգի շռնդալից կրեշչենդոն...
****
Հանցանքի վայրից ճողոպրած շան նման, «գաղտնի» «խորհրդակցություն» կազմակերպածը հոգեհանգստյան ու հուղարկավորության արարողություններից տմարդավար խուսափեց... իր` ՀՀ Գերագույն Գլխավոր Վախկոտի, անունից, ինչ որ մի գրասենյակային առնետ ինչ–որ մի ցավակցական գիր գրեց, առանց գործի դնելու մարդկային սրտից բխող խորին ափսոսանքի գեթ մի կաթիլի... Ես ասեմ գիր, դուք հասկացեք` թուղթուգիր...
****
Ճողոպրածը երեք օր չկար, փաբերում գինի ու ծիրանի կոնյակ էր վայելում... Հետո պիցցայի վճարված ռեկլամում հայտնվեց, կովերի թրիքոտ կաթից խոսեց, սպառնաց անասնապահներին, ում առջև խոնրահվեց ֆեյսբուքյան բարբաջանքի հերթական լայվում... իսկ հետո... հետո պարզվեց, որ այդ գիշեր «նախազգուշական» կրակոց էին ուղարկել այն դատավորի գրասենյակ, որի վարույթում սորոսի ծռերի գործն է գտնվում... Հրայր Թովմասյանին մահվանով սպառնած ոստիկանին մի թեթև անկյուն կանգնացրին ու բաց թողեցին, որ հանգիստ շարունակի գերագույն գլխավոր վախկոտի հինգերորդ կետը մտնելու արարողությունը...
****
Ճողոպրածի սորոսածին ԱԱԽՔ–ն առավոտյան գովաբանեց աննախադեպ ազատ–ապահով թավշյա «նոր» «տրամաբանության» երկիր Հայաստանը....
Ու տեռորի սիրահար ու տեռորիստ հերոսացնող «նոր» Հայաստանում մի զոմբոիդ Էրեբունի Պլազայում զինված պատանդառման ֆիասկո սկսեց... Նույն օրը, երբ հրապարակվեց ծանր հանցագործությունների իսկապես աննախադեպ աճի վիճակագրությունը...
****
Իր Քոռ տիրոջ պես, նա չի ափսոսա ոչ մեկի արյունը` աթոռին մնալու համար... Իր Քոռ տիրոջ պես` նա առանց վայրկյան անգամ վարանելու, փուռը կտա Արցախյան ազատամարտի համար թափված արյունը.... Իր Քոռ տիրոջ պես, նա պատրաստակամ ծառան է օտար տերերի, իսկ մեզ` տեր ու տիրակալ... Մեզ կվաճառի, որ իր տերերի շոյանքը շահի... Իր Քոռ տիրոջ պես...

#90_ականներ_ես_ատում_եմ_ձեզ
#ոչ_ոք_չի_մոռացվել_ոչինչ_չի_մոռացվել
#Կուտոյանի_արյունը_կետչուպ_չես_սարքի_դասալիք_հայվան
#մեր_պետությունը_կրկես_չես_սարքի_դավաճան_հայվան

Աննա Աբրահամյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան

Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից
Ոսկեպարցիները պետական դավաճանության կասկածով դիմում կներկայացնեն Գլխավոր դատախազություն
Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան
Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան
Freedom House-ը հիշատակել է քաղաքացու վրա թքած ՀՀ խորհրդարանի նախագահի համար հետևանքների բացակայությունը
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Նոր մանրամասներ՝ Աբովյանում Ծառուկյանի ընկերության աշխատակիցների կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
«Ուրալի» վթարից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում կա դրական դինամիկա․ ՊՆ խոսնակ
Բեգոյանը կորոշի կարգապահական տույժ կիրառել այն աշխատակցի նկատմամբ, որը «լայքել է» իրեն վիրավորող գրառումը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման դեպքի առթիվ տեղի կունենա Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի հրատապ մամուլի ասուլիսը
Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին . «Հրապարակ»
Հունաստանում վառվեց 33-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը
ՔՊ–ական պատգամավորին վիրավորած անձին ճանապարհին դաժան ծեծի են ենթարկել. փաստաբան
ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում կգտնի ֆինանսական մսխումներ. Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ամիսը 24 մլն դրամի ցախավել եք առնում, 60 հազար հատ. Ավագանու ձեր անդամներին էլ եք բաժանո՞ւմ. Պեդրո Զարոկյան
Ազատեկ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասով աուդիտ կանցկացվի, որի համար կվճարվի մայրաքաղաքի միջոցներից
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Ավելին
Ավելին