Իրանում անցած օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1053 նոր դեպք, մահացել է առնվազն 129 մարդ: Այդ մասին հայտնում է Tansim գործակալությունը՝ հղում անելով առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վահաբզադեին: Գրում է Gazeta.ru-ն;
Ինչպես նշվում է, մարտի 16-ի դրությամբ հանրապետությունում կորոնավիրուսից մահացել է 853 մարդ:
Վահաբզադեի խոսքերով՝ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 14991-ի:
Նա նաև հայտնել է 4996 բուժվածի մասին;
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել;
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: