BFMTV հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախագահական քարոզարշավի շրջանակներում Դրոմ դեպարտամենտ կատարած ուղեւորության ժամանակ անհայտ անձից ապտակ է ստացել: Գրում է Gazeta.ru-ն։
Համապատասխան տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում: Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է պետության ղեկավարը մոտենում ցանկապատի մոտ կանգնած քաղաքացիներին, իսկ այդ պահին մի տղամարդ հարվածում է քաղաքական գործչի դեմքին:
Անհայտ անձին չեզոքացնելու նպատակով միջադեպին անմիջապես միջամտում են անվտանգության աշխատակիցները։ Նրանք բռնում են տղամարդու ձեռքերը և արագորեն հեռացնում Մակրոնից:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ելիսեյան պալատում հաստատել են միջադեպը, սակայն ընդգծել են, որ դա ոչ թե ապտակ է եղել, այլ ընդամենը այն հասցնելու փորձ: