f

Անկախ

Չինաստանում կորոնավիրուսի ծագման տարբերակը իրաքյան զենքի վերաբերյալ պնդումների հետ են համեմատել


Լաբորատորիայում COVID-19  կորոնավիրուսի  ծագման  վերաբերյալ Չինաստանին առաջադրված մեղադրանքները չեն տարբերվում այն ​​պնդումներից, թե իբրև Իրաքը զանգվածային ոչնչացման զենք  ունի: Այդ  մասին հայտարարել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանության մամուլի քարտուղար Լյու Պենյուն, որի  համապատասխան գրառումը հայտնվել է  նրա  թվիթերյան էջում:  Գրում  է Gazeta.ru-ն։

Ավելի վաղ The Wall Street Journal  պարբերականը  հոդված էր հրապարակել  բժիշկ  Սթիվեն Քուի և Բերկլիի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Մյուլլերի ուսումնասիրության արդյունքներով, որում  նշված  է, որ նոր կորոնավիրուսային վարակի հարուցիչը ունի գենետիկ հետք, որը նախկինում չի  հայտնաբերվել բնական ծագում ունեցող  կորոնավիրուսների դեպքում, ինչը  վկայում  է  COVID-19-ի  հարուցիչի արհեստական ​​բնույթի մասին:

Պենյուն ընդգծել է, որ կորոնավիրուսի ծագումը գիտական ​​խնդիր է, որը պետք է ուսումնասիրեն ամբողջ աշխարհի գիտնականները, այլ ոչ թե  հարցը  քաղաքականացնեն: Դիվանագետը շեշտել է, որ այս հարցի վերաբերյալ եզրակացությունները պետք է արվեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ընթացակարգերին համապատասխան և գիտականորեն  հիմնավորված  ապացույցների  հիման վրա:

Մայիսի վերջին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ամերիկյան հետախուզությանը կոչ էր արել ավելի շատ ուշադրություն դարձնել կորոնավիրուսի ծագման տեսության  վրա  և արդյունքների մասին հայտնել 90 օրվա ընթացքում:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի համագործակցել նաև համախոհ գործընկերների հետ`« Չինաստանին ներգրավելու համար լիարժեք, թափանցիկ, ապացույցների վրա հիմնված միջազգային հետաքննության  մեջ»:

Որոշ ժամանակ անց ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ղեկավարը  հայտարարեց, որ չկան ապացույցներ այն մասին, որ կորոնավիրուսը սկսել է  աշխարհով մեկ  տարածվել  չինական լաբորատորիայի արտահոսքից հետո:

Աշխարհում Չինաստան 2019-nCoV կորոնավիրուս ծագում լաբորատորիա

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին