Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արձագանքել է դեմքին հասցված ապտակի միջադեպին: Նրա խոսքերը մեջբերում է տարածաշրջանային Dauphine հրատարակությունը: Գրում է Gazeta.ru-ն։
Երկրի ղեկավարը հորդորել է թույլ չտալ, որ ագրեսիվ մտածողություն ունեցող անձինք ստանձնեն բանավեճը՝ շեշտելով, որ «նրանք դրան արժանի չեն»:
Նա նշել է, որ «ամեն ինչ կարգին է», ինչպես նաև խնդրել է չչարաշահել այս միջադեպի նշանակությունը, որը, նրա կարծիքով, եզակի է:
«Սա չպետք է ստվերի մյուս կարևոր թեմաները, որոնք ազդում են շատերի կյանքի վրա», - ասել է Մակրոնը:
Դեպքից հետո քաղաքական գործիչը նաև նշել է, որ ինքը որևէ մտավախություն չունի, եւ կշարունակի հանդիպել ֆրանսիացիների հետ:
Երեքշաբթի ՝ հունիսի 8-ին, հայտնի դարձավ, որ Մակրոնը իր նախագահական քարոզարշավի շրջանակներում Դրոմ դեպարտամենտ կատարած այցի ընթացքում անհայտ տղամարդուց ապտակ է ստացել:
Համապատասխան տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում: Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է պետության ղեկավարը մոտենում ցանկապատի մոտ կանգնած քաղաքացիներին, իսկ այդ պահին մի տղամարդ հարվածում է քաղաքական գործչի դեմքին: