Ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանին չեն հավատարմագրել ԵՎՐՈ-2020-ին:Այս մասին գրում է ռուս մեկնաբան Վասիլի Ուտկինն տելեգրամյան իր ալիքում։
«Եթե աշխարհում անասնական անարդարություն կա, ապա ահա այն: Նոբել Առուստամյանն իրականում չի աշխատի Եվրոյում: Նա հավատարմագրված չէ: Նոբելը հավատարմագրված չէ!!! Քանի որ բոլոր երկրներում բոլոր տեղական կազմակերպչական կոմիտեները պետք է կանաչ լույս տան հավատարմագրման համար:Եվ Բաքուն արգելափակեց Նոբելի հավատարմագրումը, ով, ի դեպ, ծնունդով Բաքվից է: Ի՞նչ է սա, եթե ոչ մարդուն մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել: Բաքվում Եվրոյի կազմկոմիտե, ընդունիր իմ սառցե նողկանքի ճառագայթները», – գրել է Ուտկինը:
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին` հունիսի 11-ից հուլիսի 11-ը: