Ռումինիայում երեկ կայացավ Superbet Chess Classic մրցաշարի 4-րդ տուրը։ Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Նիդերլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրի հետ։
Այժմ Արոնյանը միայն 7-րդն է 2 միավորով: Առաջատարները 2,5 միավորով Ուսելի Սոն և Ալեքսանդր Գրիշչուկն են:
Superbet Chess Classic մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Շահրիար Մամեդյարովը, Ռիխարդ Ռապորտը, Ֆաբիանո Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Անիշ Գիրին, Թեյմուր Ռաջաբովը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը և այլք: Մրցաշարը կանցկացվի հունիսի 5-15-ը: 10 տուրից բաղկացած մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 325 000 հազար եվրո: