f

Անկախ

Դուդուկահար Արսեն Պետրոսյանը թողարկել է իր նոր՝ «Հոգին ճանապարհ» ալբոմը


Դուդուկահար Արսեն Պետրոսյանը թողարկել է իր նոր՝ «Հոգին ճանապարհ» (Hokin Janapar) ալբոմը: «Հոգին ճանապարհ»-ը Պետրոսյանի երկրորդ սոլո սկավառակն է: Այն ստեղծվել է հինգ տարվա ծավալուն աշխատանքի արդյունքում և ներառում է հայաստանյան մշակութային ներկապնակի տարբեր դարաշրջանների 11 գործեր: 

Ալբոմն ստեղծելու ժամանակ բռնկվեց արցախյան 44-օրյա պատերազմը Արցախի դեմ: Դուդուկահարը խոստովանում է՝ բավականին բարդ էր ավարտին հասցնել նախագիծը՝ հաշվի առնելով այն բոլոր հույզերը, որոնք պատել էին բոլորիս պատերազմական օրերին։ Սակայն, այն գիտակցումը, որ ստեղծվում է արժեքավոր գործեր պարունակող սկավառակ, և որ այդ ստեղծագործությունները պետք է փոխանցել աշխարհին և հետագա սերունդներին, իրեն էլ ավելի մեծ ուժ էր տալիս։ Այս ալբոմում ներառված են ստեղծագործություններ, որոնք ներկայացնում են հայկական պատմության արժեքն ու կարևորությունը։ 

Ձայնասկավառակը թողարկվել է բրիտանական հեղինակավոր ARC Music ընկերության կողմից և արդեն իսկ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում է։ 

«Հայկական ծիրանափողն իր մեջ հզոր պատմություն է ամփոփում։ Այն թե' տխրության, թե' ուրախության պահերին միշտ հայերի կողքին է եղել, եղել է մեր ուղեկիցը։ Դուդուկի մեջ բացառիկ հոգի կա, որը կատարողը փոխանցում է իր հանդիսատեսին, մի հսկայական պատմական ընթացք է ներկայացնում այն ունկնդրողին»,-ասում է երաժիշտը։ 

Նշենք, որ Արսեն Պետրոսյանը ծնվել է 1994թ., Չարենցավանում: Չնայած երիտասարդ տարիքին՝ Արսենն ակտիվ միջազգային գործունեություն է ծավալում՝ հետևելով դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի և իր ուսուցիչ Գևորգ Դաբաղյանի խորհուրդներին և քայլերին։ Միևնույն ժամանակ իր ուղին է հարթել ամենատարբեր համագործակցությունների միջոցով՝ աշխատելով լեգենդար ռոք կիթառահար Սթիվ Հաքեթի, կոմպոզիտոր Իհաբ Դարվիշի, ուդահար Օմար Բաշիրի ու այլոց հետ։

Արսեն Պետրոսյանը համերգային շրջագայություններ է ունեցել՝ ելույթ ունենալով Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ասիայի, Միջին Արևելքի, Կովկասի երկրներում։

Նրա ելույթները ներկայացվել են Medici.tv, Mezzo TV, BR-KLASSIK, ինչպես նաև BBC Persia և այլ մեդիաներով։  Արսեն Պետրոսյանի առաջին սոլո ալբոմը՝ «Չարենցավան Երաժշտություն՝ դուդուկի համար» լույս է տեսել 2015 թվականին ԱՄՆ-ում և մեծ հաջողություն ունեցել։

Արսեն Պետրոսյան

Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
Չի կարելի սահմանազատում իրականացնել առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու. Կարապետյան
Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Ավելին
Ավելին