f

Անկախ

Արցախյան հիմնահարցը՝ նախընտրական լուսանցքում


Արցախն ու Արցախյան հիմնահարցն ասես լուսանցք են մղվել մեր քաղաքական, հանրային, նույնիսկ առօրյա կյանքից: Միգուցե պատճառն այն է, որ այսօր մենք կանգնած ենք Հայաստանի Հանրապետության կորստի վտանգի առաջ, և Արցախի հարցը ժամանակավորապես համարվում է ոչ հրատապ: Բայց եթե ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում քաղաքական ուժերը որոշել են գնալ խորհրդարանական ընտրությունների, ապա Արցախյան հիմնահարցը պետք է առանցքային տեղ զբաղեցնի նրանց քաղաքական ծրագրերում ու  հանրային խոսքում: Մինչդեռ քարոզարշավը ցույց է տալիս, որ Արցախյան հիմնահարցն ընդհանուր առմամբ առաջնային տեղ չի զբաղեցնում ո՛չ քաղաքական ուժերի ծրագրերում, ո՛չ հատկապես նախընտրական հանդիպումներում և ուղերձներում: Արցախի հարցի վերաբերյալ հասարակությունն առավել ևս  հետաքրքրություն չի ցուցաբերում և չի պահանջում քաղաքական ուժերից ներկայացնել իրենց մոտեցումներն ու սկզբունքները: 

Անկախ-ն ուսումնասիրել է ընտրություններին մասնակցող 6 քաղաքական ուժերի՝ Արցախյան հիմնահարցին առնչվող պատկերացումները, որոնք արտացոլված են նրանց նախընտրական ծրագրերում:

«Հայաստան» դաշինք

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի նախընտրական ծրագրում Արցախի ու Արցախյան հիմնահարցի վերաբերյալ ընդհանրական և ոչ ծավալուն ձևակերպումներ են, որոնք ներառված են «44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարում» բաժնում. «Ձգտելու ենք թուրք-ադրբեջանական ագրեսիայի և հայ ժողովրդին պատճառված կորուստների միջազգային ճանաչմանը և խաղաղ բանակցությունների նոր փուլով արցախյան հիմնախնդրի արդարացի լուծմանը: Ջանքեր ենք գործադրելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցային գործընթացի վերսկսման համար՝ նպատակաւողղված ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի տարածքի վերականգնմանը և Հայաստանի Հանրապետության հետ երաշխավորված ցամաքային անվտանգ ապի ապահովմանը»:

«Քաղաքացիաան պայմանագիր» կուսակցություն

Իշխող կուսակցությունն Արցախյան հիմնահարցի վերաբերյալ նախընտրական ծրագրում «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը» բաժնում նշում է ընդամենը հետևյալը. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հակամարտության լուծման և Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում առանցքային է, և Հայաստանը նպաստելու է այս ձևաչափի արդյունավետ գործունեությանը»:

Նկատենք, որ այստեղ բացակայում է Արցախյան հիմնահարցի կարևորագույն սկզբունքներից մեկը՝ ինքնորոշման սկզբունքը:

 Ի դեպ, իշխող կուսակցության ծրագրում Արցախին անդրադարձ կա նաև «Հայոց արդիականացվող բանակը» բաժնում, որտեղ նշվում է. «Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգությունը կշարունակի ապահովել Պաշտպանության բանակը, որն  ամբողջությամբ անցում կկատարի պայմանագրային զինծառայության»:

«Պատիվ ունեմ» դաշինք

Ի պատիվ «Պատիվ ունեմ» դաշինքի՝ պետք է նշել, որ Արցախյան հիմնահարցի վերաբերյալ ամենախորքային ու առարկայական դրույթները ներկայացված են վերջինիս նախընտրական ծրագրում:

Արցախյան հիմնահարցին նախ անդրադարձ  կա ծրագրի «Արտաքին քաղաքականություն» բաժնում, որտեղ նշված է. «Ադրբեջանը պետք է առերեսվի երեք անգամ Արցախի դեմ պատերազմ հրահրելու փաստի և դրա հետևանքների հետ: Ադրբեջանը պետք է հրաժարվի Արցախյան հակամարտության համատեքստում իր առավելապաշտական քաղաքականությունից: Արցախյան հիմնախնդրի վերջնական կարգավորումն ու տարածաշրջանի կայուն զարգացումը հնարավոր է բացառապես Արցախի բնակչության անվտանգության ու բոլոր հիմնարար իրավունքների հարատև ապահովման և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքների ճանաչման միջոցով: Ադրբեջանը պետք է վերադարձնի պատերազմի ընթացքում օկուպացված տարածքները: Հայաստանը, միջազգային հանրության աջակցությամբ, պետք է կանխի ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած հավակնություն և/կամ ոտնձգություն: Երկու ժողովուրդների խաղաղ գոյակցությունը և տարածաշրջանի կայուն զարգացումը հնարավոր են, բայց իրական կլինեն, եթե Ադրբեջանի իշխանությունը հրաժարվի իր առավելապաշտությունից, հայատյացությունից և շանտաժի քաղաքականությունից: Տարածաշրջանի ենթակառուցվածքային նախագծերի կյանքի կոչումը պետք է հիմնված լինի միմյանց հանդեպ վստահության, կառուցողական երկխոսության և իրապես բարիդրացիական հարաբերությունների վրա»:

Սակայն ծրագրում առկա է նաև առանձին բաժին՝ «Արցախյան հիմնախնդիր» անվանումով:

Այնտեղ մասնավորապես նշված է, որ 2018-20թթ. Հայաստանի Հանրապետության իշխանությունների տգետ և անպատասխանատու արտաքին քաղաքականության արդյունքում Ադրբեջանն ու Թուրքիան առիթ ստացան Արցախի Հանրապետության դեմ կազմակերպելու լայնածավալ ռազմական ագրեսիա, որի արդյունքում Հայաստանի և Արցախի Հանրապետությունները կրեցին ծանր մարդկային, բարոյական և նյութական վնասներ և հայտնվեցին խոր ճգնաժամում:

«Գլխավոր խնդիրն այդ ճգնաժամի հաղթահարումն է և Արցախյան հիմնախնդրի վերադարձը կարգավորման բնականոն գործընթաց՝ հետևյալ մոտեցումների հիման վրա.

1. Ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով 44-օրյա պատերազմի արդյունքները չեն կարող փոխել հիմնախնդրի կարգավորման ձևաչափը, տրամաբանությունն ու սկզբունքները, որոնք հիմնված են միջազգային իրավունքի հիմնարար նորմերի վրա:

2. Ինչպես արձանագրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները, միջազգային հանրության այլ ներկայացուցիչներ, թեև Ռուսաստանի ջանքերի շնորհիվ հաջողվել է հաստատել հրադադար, սակայն հիմնախնդիրը կարգավորված չէ: Դա պետք է իրականացվի Մինսկի խմբի ձևաչափով՝ բանակցային փաստաթղթի հիմք հանդիսացող երեք սկզբունքների և վեց տարրերի հիման վրա՝ հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

3. Հայաստանյան համապատասխան կառույցները միջազգային կազմակերպություններում պետք է ակտիվ գործունեություն ծավալեն՝ ապահովելու համար 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսիայի, դրա ընթացքում ահաբեկչական խմբավորումների ներգրավման, քաղաքացիական օբյեկտների՝ բնակելի շենքերի, հիվանդանոցների, սրբավայրերիհրթիռակոծումների, չթույլատրված զինատեսակների կիրառման, այդ ամենի արդյունքում Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության փորձի դատապարտումը:

4. Միջազգային կառույցներում Հայաստանի արտաքին գործերի նախարարության, այլ պետական մարմինների գործունեության արդյունքում պետք է այդ կառույցների ճնշումների միջոցով Արցախին վերադարձվեն օկուպացված Շուշիի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների տարածքները, Շուշի և Հադրութ քաղաքները:

5. Արցախի Հանրապետության անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը պետք է աջակցի ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությանը Արցախում՝ հասնելով դրանց ԵԱՀԿ ներկայացուցչության կարգավիճակի հաստատմանը:

6. Հայաստանի Հանրապետությունը պետք է աջակցի Արցախի ենթակառուցվածքների ու շինությունների վերականգնմանը, Պաշտպանության բանակի վերակառուցմանը, պաշտպանական դիրքերի ձևավորմանն ու ամրապնդմանը, բոլոր փախստականների՝ բնակության 23 վայրեր վերադարձին, նրանց համար կենսպայմանների ու անվտանգության երաշխիքների ձևավորմանը:

7. Հայաստանը պետք է առավելագույն նպաստ բերի Հայաստանի և Արցախի հանրությունների միասնության ամրապնդմանը»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

Կուսակցության նախընտրական ծրագիրն ընդհանուր առմամբ բավականին հակիրճ է և ընդհանրական: Արցախյան հիմնահարցի վերաբերյալ նույնպես ներկայացված են խիստ ընդհանուր մոտեցումներ, որտեղ սակայն, շեշտված է Արցախի միջազգային ճանաչման հարցը:

«Մեր գերնպատակն է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը՝ վերականգնելով նախկին ԼՂԻՄ-ի սահմաններով տարածքային ամբողջականությունը: Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է հանգուցալուծվի բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով»,-նշված է ծրագրի՝ Արցախյան հիմնահարցին վերաբերող կետում:

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

«Լուսավոր Հայաստանը» նույնպես, ի տարբերություն մյուս կուսակցությունների և դաշինքների, Արցախյան հիմնահարցին բավականին մեծ տեղ է հատկացրել իր նախընտրական ծրագրում:

Արցախյան հիմնահարցին նախ անդրադարձ կա «Արտաքին քաղաքական միջավայր և սփյուռք» բաժնում, որտեղ նշված է հետևյալը.

«Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, միջազգային իրավունքի այլ իրավախախտումների համար միջազգային իրավական և անհրաժեշտ քաղաքական գործընթացների նախաձեռնում»։

Ապա առանձին «ԱՐՑԱԽ» բաժնում նշվում է.

«Հաշվի առնելով, որ Արցախի հիմնախնդրի կարգավորման առկա կառուցակարգերը ձախողվել են, և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից միջազգային 20 իրավունքի կոպիտ խախտմամբ ուժի գործադրման և ագրեսիայի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքների մեծ մասը բռնազավթվել է, կատարվել են պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ՝ առաջացել է հրատապ անհրաժեշտություն վերանայել Արցախյան հիմնահարցի լուծման մարտավարությունը։ Արցախյան հիմնահարցի լուծման և Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխիքը Հայաստանի հզոր տնտեսությունն է և կրթադաստիարակչական ու հոգևոր զարգացում ապրող հանրությունը: Ունենալով հզոր տնտեսություն և պատրաստ հանրությունուն՝ Հայաստանը կարող է առավել ինքնավստահ և ուժեղ դիրքերից հանդես գալ դիվանագիտության ոլորտում, հարկ եղած դեպքում՝ նաև ռազմական հակամարտության վերսկսման պայմաններում: Ընդ որում՝ Արցախի հիմնախնդիրը կարելի է լուծել միմիայն առաջավոր, դիվերսիֆիկացված, իրավունքի գերակայության պայմաններում զարգացող տնտեսություն ու հոգեբանորեն զարգացող հանրություն կառուցելու միջոցով: Սատարում ենք Արցախյան խնդրի արդար և խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։ Զուգահեռաբար մտադիր ենք ավելացնել մեր պաշտպանական և այլ ռազմական հզորությունները՝ վերականգնելով տարածաշրջանային խախտված ռազմական հավասարակշռությունը։ Արցախի քաղաքական և տնտեսական զարգացումը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության կարևորագույն առաջնահերթություն»։

Կուսակցությունը գտնում է, որ Արցախյան հիմնահարցի լուծումը մեկն է՝ 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի կենսագործումը, այն է՝ Արցախն՝ ինքնորոշման հիման վրա ՄԻԱՆՈՒՄ է Մայր Հայրենիքին՝ Հայաստանի Հանրապետությանը։

Կուսակցության ծրագրում, որպես այդ նպատակին հասնելու միջոց, ներկայացված են նաև գործողություններ՝ ռազմաքաղաքական, իրավական, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական և մշակութային:

«Հայ ազգային կոնգրես»

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունը Արցախյան հիմնահարցի լուծումը տեսնում է իր կողմից մշտապես առաջ քաշված «քաղաքական իրատեսության սկզբունքների» շրջանակում:

ՀԱԿ ծրագրում նշվում է հետևյալը. «Ռուսաստանի եւ Մինսկի խմբի այլ համանախագահների օգնությամբ պետք է ներգրավվել Ադրբեջանի հետ վստահության կառուցման միջոցառումների (Confidence Building Measures) բանակցությունների մեջ՝ նպատակ դնելով այնպիսի փոխզիջումային քայլերի մշակումն ու իրականացումը, որոնք կստեղծեն  երկու պետությունների միջեւ վստահության բավարար պաշար՝ Զինված հակամարտության դադարեցման մասին պայմանագրի ստորագրման համար։ Կնքելով պայմանագիրը՝ հակամարտող կողմերը կստանձնեն ուժի կիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելու միջազգային պարտավորություն, կամրապնդեն հակամարտության գոտում տեղակայված խաղաղապահ զորքերի  մանդատը, կվերացնեն հաղորդակցման  ու տրանսպորտի ուղիների գործածության բոլոր արգելանքները, կստեղծեն Արցախի ժողովրդի համար անվտանգ ապրելու, ինքնակառավարում իրականացնելու, տնտեսության զարգացման եւ միջազգային ներդրումների հնարավորություններ։

Զինված հակամարտության դադարեցման պայմանագրի հիման վրա խաղաղություն հաստատելուց հետո՝ պետք է սկսվի վստահության կառուցման միջոցառումների բանակցությունների երկրորդ, երկարաժամկետ փուլը, որի վերջնական նպատակը պետք է լինի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի վերջնական իրավական կարգավիճակի սահմանումը, առաջին փուլում չլուծված մյուս վիճահարույց հարցերի կարգավորումը»:

Հաջորդիվ կներկայացնենք նաև մյուս կուսակցությունների դաշինքների ծրագրային դրույթները Արցախյան հիմնահարցի վերաբերյալ:

 

Արցախյան հիմնախնդիր նախընտրական ծրագրեր արտահերթ խորհրդարանական ընտրություններ խմբագրի ընտրանի

Տեղի է ունեցել առերես հարցաքննություն ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ
«Փաստ». Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ»
ՀՀ պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում` ցեղասպանության զոհերի անունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»․ Թաթոյան
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ»
Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը
Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
«Հրապարակ». Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
«Ժողովուրդ». Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ
«Փաստ». Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը»
«Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով
Ռուսաստանի և Իսրայելի անվտանգության խորհուրդների քարտուղարները բանակցություններ են վարել
Լեմկինի ինստիտուտը պատասխանել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը
Գերմանիան Իսրայելին հորդորում է հարգել միջազգային իրավունքը
Գերմանիայի կանցլերը քննադատել է Վրաստանի՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Իրանի հարձակումը Իսրայելին ստիպել է հետաձգել Ռաֆահի վրա հարձակման ծրագրերը. CNN
Ռուսաստանը և Տաջիկստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Մակրոնը հույս ունի համոզելու տարածաշրջանի երկրներին, որ Իրանը սպառնալիք է
Ավելին
Ավելին