Առայժմ անհասկանալի պատճառներով տարվա կեսին բյուջեի միջոցներից բարձրացվել է ավելի քան 300 աշխատակցի աշխատավարձը։ Այս խախտման առնչությամբ սպասում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներին ուղղված մեր հայտարարության պատասխանին։ Այս մասին հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ընտրությունների վերահսկման կոմիտեի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա ավելացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական պաստառները, որոնք փակցված էին Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի ընտրական կենտրոնի շենքին, նույնպես հանվել են։ «Միեւնույն ժամանակ, արդեն չորրորդ օրն է՝ սպասում ենք պարզաբանումների այն անձից, ով ներառված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում եւ չի համապատասխանում քաղաքացիության ցենզին, քանի որ Իրանի քաղաքացի է»,- նշեց Մելիքյանը։
Ինչ վերաբերում է խաղողի գնմանը վերաբերող պաստառներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասով, ապա, նրա խոսքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ահազանգը ստանալուց մեկ ժամ հետո կապվել են կոմիտեի ներկայացուցիչների հետ եւ տեղեկացրել, որ այդ բոլոր պաստառներն արդեն հանված են։