BFMTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քաղաքացիներին ուղղված տեսաուղերձի ընթացքում հայտարարել է նոր տեսակի կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով Շենգենյան գոտու և Եվրամիության սահմանների փակման մասին։ Գրում է Gazeta.ru-ն։
Ֆրանսիայի առաջնորդի խոսքերով՝ սահմանները կփակվեն մարտի 17-ին, սահմանափակումը կտևի 30 օր։
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել;
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: