f

Անկախ

Մանվել Գրիգորյանի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել


ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ Զարզանդ Գրիգորյանը, հանդիսանալով Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար, հակառակ ծառայության շահերի օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, պաշտոնի անձնագրին չբավարարող անձանց արվեստի դպրոցի և մանկապարտեզի տնօրենի պաշտոններին նշանակելու մասին ստորագրել է կարգադրություններ:

Քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Զ.Գրիգորյանը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, այն է՝ նույն համայնքի ավագանու անդամ Ա.Ս.-ի համար ցանկալի վիճակ ստեղծելու նպատակով վերջինիս կնոջ՝ Կ.Ֆ.-ին պաշտոնի նշանակելու համար, հակառակ ծառայության շահերի օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջները, համաձայն որի՝ հանդիսանալով վարչական մարմին, հայտնաբերելով համագյուղացի Կ. Ֆ.-ի՝ համայնքում գործող «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ իրեն 2014թ. դեկտեմբերի 04-ին հասցեագրված դիմումին կից փաստաթղթերի թերի լինելու հանգամանքը, Կ.Ֆ.-ին սահմանված ժամկետում կից փաստաթղթերի ցանկը ու առաջարկ անելու փոխարեն, որում բացակայել է բարձրագույն կրթություն ունենալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթի՝ դիպլոմի պատճեն, անտեսել է հիշյալ օրենքի պահանջը և վերոնշյալ դիմումի վրա կատարած մակագրությամբ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին հանձնարարել է կազմել կարգադրություն՝ Կ.Ֆ.-ին հիշյալ պաշտոնին նշանակելու մասին:

Այնուհետև, անտեսելով «ՊՈԱԿ-ների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, համաձայն որի` գործադիր մարմնի պաշտոնում կարող են նշանակվել միայն ՀՀ այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, իսկ «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ը, նույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, հանդիսացել է գործադիր մարմին, հիշյալ պայմաններում իրավիճակից բխող ճիշտ որոշում ընդունելու և Կ.Ֆ.-ի դիմումը հասցեատիրոջը վերադարձնելու փոխարեն, հակառակ վերոգրյալի, անտեսել է հիշյալ օրենքների պահանջը և վերոնշյալ դիմումի վրա իր մակագրությամբ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին հանձնարարել է կազմել կարգադրություն՝ Կ.Ֆ.-ին հիշյալ պաշտոնին նշանակելու մասին, նպաստավոր պայմաններ ստեղծել՝ դիմումը համայնքի ավագանու քննարկմանը և հավանությանն արժանացնելու առումով, որպիսի պայմաններում համայնքի ավագանու` 04.12.2014թ. N 66 որոշումը հիմք ընդունելով, բարձրագույն կրթություն չունեցող Կ.Ֆ.-ին իր` 2014 թվականի դեկտեմբերի 27-ի N 29 կարգադրությամբ նշանակել է «Արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն՝ 12.01.2015թ. վերջինիս հետ անորոշ ժամկետով կնքելով աշխատանքային պայմանագիր, համաձայն որի Կ.Ֆ.-ն հիշյալ պաշտոնում պաշտոնավարել է մինչև 2018 թվականի հուլիսի 11-ը:

Արդյունքում` խաթարվել է պետության և կոնկրետ պաշտոնում դրա անձնագրին համապատասխանող անձի օրինական շահը, էական վնաս պատճառվել դրան, այն է՝ խախտվել կոնկրետ պաշտոնում դրա անձնագրին համապատասխանող անձի աշխատանքի անցնելու պարտադիր պայմանը:

Բացի այդ, Զ.Գրիգորյանը Կ.Ֆ.-ին պաշտոնի նշանակելու համար հակառակ ծառայության շահերի օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կրկին անտեսել է ինչպես «ՊՈԱԿ-ների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը /գործադիր մարմնի պաշտոնում կարող են նշանակվել միայն ՀՀ այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն /այնպես էլ` «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կրթության և գիտության նախարարի` 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով հաստատված կարգի 2-րդ գլխի 3-րդ կետի 1-ին ենթակետի պահանջը /նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնում կարող է աշխատել բարձրագույն կրթություն ունեցող անձը /բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս/, ով վերջին 10 տարվա ընթացքում պետք է ունենա առնվազն 2 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ/, որպիսի պայմաններում միաժամանակ անտեսել է ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի` հանդիսանալով վարչական մարմին և հայտնաբերելով Արշալույս համայնքի բնակիչ, տվյալ պահին համայնքում գործող «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձ Կ.Ֆ.-ի՝ նույն համայնքում գործող «Արշալույսի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն նշանակվելու կապակցությամբ իրեն 2017թ. հուլիսի 20-ին հասցեագրված դիմումին կից փաստաթղթերի թերի լինելու հանգամանքը, միաժամանակ «ՊՈԱԿ-ների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը /կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքներով գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից/ խախտելուն զուգահեռ միջոցներ ձեռնարկելու փոխարեն՝ Կ.Ֆ.-ին չի առաջարկել սահմանված ժամկետում համալրել կից փաստաթղթերի ցանկը, որում բացակայել է վերջինիս բարձրագույն կրթություն ունենալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթի՝ դիպլոմի պատճեն, անտեսել է հիշյալ օրենքների պահանջը և վերոնշյալ դիմումի վրա իր մակագրությամբ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին հանձնարարել է կազմել կարգադրություն՝ Կ.Ֆ.-ին հիշյալ պաշտոնին նշանակելու մասին, որպիսի պայմաններում համայնքի ավագանու` 24.07.2017թ. N 38 որոշումը հիմք ընդունելով, բարձրագույն կրթություն չունեցող Կ.Ֆ.-ին իր` 2017 թվականի հուլիսի 31-ի N 15 կարգադրությամբ նշանակել է «Արշալույսի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն՝ վերջինիս հետ անորոշ ժամկետով կնքելով աշխատանքային պայմանագիր, համաձայն որի` Կ.Ֆ.-ն հիշյալ և «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոններում պաշտոնավարել է մինչև 2018 թվականի հուլիսի 11-ը:

Արդյունքում` խաթարվել է պետության և կոնկրետ պաշտոնում դրա անձնագրին համապատասխանող անձի օրինական շահը, էական վնաս պատճառվել դրան, այն է՝ խախտվել է կոնկրետ պաշտոնում դրա անձնագրին համապատասխանող անձի աշխատանքի անցնելու պարտադիր պայմանը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` Զ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին