f

Անկախ

«Առնո Բաբաջանյանի երգերի» միջազգային մրցույթ-փառատոնի Գալա համերգը տեղի կունենա հունիսի 11-ին


ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ  Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը և «Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպությունն առցանց ձևաչափով անցկացրել են «Առնո Բաբաջանյանի երգերի» միջազգային մրցույթ-փառատոն, որը նվիրված է կոմպոզիտորի ծննդյան 100-ամյակին: 

«Առնո Բաբաջանյանի երգերի» միջազգային առցանց մրցույթ-փառատոնի Գալա համերգը տեղի կունենա հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Գալա համերգի շրջանակում ելույթ կունենան մրցույթ-փառատոնի հաղթողները, տեղի կունենա մրցանակների հանձնման արարողություն:

Տեղեկացնենք, որ առցանց մրցույթ-փառատոնին մասնակցել է 69 կատարող՝ Հայաստանի Հանրապետությունից, Արցախի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Լիտվայի Հանրապետությունից, Վրաստանից: 

Մասնակիցները հանդես են եկել 3 տարիքային խմբերում: Գլխավոր մրցանակի է արժանացել Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի ուսանող Նարինե Մաթևոսյանը (Աննա Մուսայելյանի մասնագիտական դասարան): Տարբեր տարիքային խմբերում 1-ին մրցանակի են արժանացել 7 մասնակից, 2-րդ մրցանակի՝ 15 մասնակից, 3-րդ մրցանակի՝ 12 մասնակից: Պատանի և երիտասարդ կատարողներին տրվել  են նաև 4-րդ և 5-րդ մրցանակներ և խրախուսական դիպլոմներ: 

Նշենք, որ մրցույթ-փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված էին ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունցը, ՀՀ վաստակավոր արտիստ Էմմա Պետրոսյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նաիրա Գյուրջինյանը:

ՀՀ ԿԳՄՍ

Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Ավելին
Ավելին