«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Տիգրան Եսայանը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ ակումբում տեղի են ունեցել նոր նշանակումներ։ «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Արսեն Պետրոսյանը։ Գլխավոր թիմի մարզչական շտաբը համալրել են նաև Ստեփան Ղազարյանն ու Իգոր Պադերինը։