«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի համաճարակը կարող է տևել մինչև հուլիս-օգոստոս ամիսները։ Գրում է Gazeta.ru-ն։
Նախագահը նման ժամկետ նշել է, պայմանով, որ երկիրը ակտիվորեն պայքարելու է վիրուսի դեմ:
«Միգուցե ավելի երկար», - եզրափակել է Թրամփը:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել;
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: