G7- ի երկրները մտադիր են նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի ֆոնին վերականգնել գլոբալ տնտեսական աճի մակարդակը։ Նշված է G7- ի առաջնորդների համատեղ հայտարարության մեջ: Գրում է Gazeta.ru-ն։
Տեսակոնֆերանսի ընթացքում երկրների ղեկավարները կորոնավիրուսի տարածումը որպես «մարդկային ողբերգություն և համաշխարհային ճգնաժամ» են ճանաչել: Նրանք իրենց պատրաստակամությունն են հայտնել միասին աշխատել համաճարակի հետևանքներին հակազդելու համար։
Մասնավորապես, G7- ի խնդիրներից է վերականգնել տնտեսական աճի մակարդակը, որը սպասվում էր համաճարակաբանական իրավիճակի վատթարացումից առաջ և հիմք ստեղծել «ապագա ավելի հզոր աճի համար»:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել;
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: