f

Անկախ

Բադասյանն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ-ին՝ բարեփոխումների հայկական օրակարգին աջակցելու համար


Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։

Նախարարությունից հայտնում են, որ Ռուստամ Բադասյանը ողջունել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցը  Հայաստան և նշել, որ այն ցույց է տալիս երկու երկրների կառավարությունների սերտ համագործակցությունն ու վերահաստատում Հայաստանում ժողովրդավարական ուժեղ ինստիտուտներ կառուցելուն ուղղված հանձնառությունը։

Նախարարի պաշտոնակատարն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ բարեփոխումների հայկական օրակարգին՝ հակակոռուպցիոն, դատական և ոստիկանության բարեփոխումներին աջակցելու համար, շնորհակալություն հայտնել դեսպան Թրեյսիին գերազանց առաջնորդության համար, ինչպես նաև կարևորել ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի  և ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությունը:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, կարևորել Հայաստանի արդարադատության նախարարության հետ համագործակցությունը օրենքի գերակայության ամրապնդման հարցում և նշել, որ Երևան է ժամանել երկրի մարտահրավերներին ծանոթանալու համար, որոնք առաջացել են՝ պայմանավորված 2020 թվականի համավարակով ու Հայաստանի համար ողբերգական իրադարձություններով։

Զրույցի ընթացքում ամերիկացի պաշտոնյան տպավորիչ է համարել 2018 թվականին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հույս հայտնել, որ առաջիկա ընտրությունները ևս կանցնեն ժողովրդավար, ազատ ու արդար։

Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական համակարգի, ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ Կառավարության ռազմավարությունների իրականացմանը, մասնավորապես՝ դատավորների բարեվարքության ստուգման համար ներդրված մեխանիզմներին, հակակոռուպցիոն ուժեղ ինստիտուտների ստեղծմանը, ինչպես նաև ոստիկանության բարեփոխումների շրջանակում Ներքին գործերի նախարարության ու Պարեկային ծառայության ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը պահպանելուն ու ընդլայնելուն ուղղված երկու երկրների կառավարությունների հանձնառությունը։

Հայաստան ՀՀ Արդարադատության նախարարություն Ռուստամ Բադասյան

Այլ հոդվածներ հեղինակից

Կապանում Suzuki-ն բախվել գազատարին և գլխիվայր հայտնվել կամրջի տակ. վարորդին հասցրել են հիվանդանոց
Նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանին մաղթում եմ հաջողություններ․ Տիգրան Սեյրանյան
Հնարավոր հանցագործություն՝ բոլորիս աչքի առաջ. Վահե Հովհաննիսյան
Տիգրան Ավինյանն արձակուրդ է տվել Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանին
Հուլիսի 1-ից Երևանում, Գյումրիում և Վանաձորում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը կվճարվի միայն անկանխիկ եղանակով
Սյունեցին չի սխալվելու, Սյունիքում գիտեն հայրենիքի արժեքը. Առուշ Առուշանյան
Ռուստամ Բադասյանը ևս արձակուրդ գնաց. Նրան կփոխարինի Քրիստինե Գրիգորյանը
Արցախի նախագահի աշխատակազմի թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 493 զանգ
Արամ Սիմոնյան. «Իսկ իրե՞ն ով պետք է սովորեցնի հարգել մարդու վաստակը, իրավունքները, ով պետք է սովորեցնի, երևի չեն սովորեցրել, դրա համար էլ այդպես խոսում է տակից ու վրայից». «168 ժամ»
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել. Կատարվել է 48 թեստավորում
ԵԱՏՄ շրջանակներում առաջարկվում է ՀՀ-ում կազմակերպել ավիացիոն մասերի արտադրատեսակների արտադրություն. ՔԱԿ
Մենք կկոտրենք ու կկտրենք Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք. Փաշինյանը՝ Սիսիանում
Էրդողանը թուրքական առաջին «սուլթանն» է, որի պիղծ ոտքը կկոխկրտի Շուշիի սրբազան հողը պատմության ողջ ընթացքում
Գորիսում Փաշինյանը վարչական ռեսուրս է կիրառում. հիմնականում դպրոցներից են բերելու. Գորիսի փոխքաղաքապետ. NEWS.am
Բացահայտվել է սպանության հերթական դեպքը. Կրակել է համագյուղացու կրծքավանդակին. 5 պարկուճ են գտել
Տիգրան Արզաքանցյանը հավասար է Փաշինյանին, Քոչարյանին և առաջ է անցել Ծառուկյանից․ հայտարարություն
Ուշակով. Պուտինը եւ Բայդենն առանձնահատուկ ուշադրություն կդարձնեն Ղարաբաղի իրավիճակին
Փոխմարզպետն ազատվել է պաշտոնից ու նշանակվել Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Մենք բարձր ենք գնահատում մեր շանսերն ընտրություններում. «Լուսավոր Հայաստան»
Սահմանային կետերի երկայնքով պետք է տեղակայվեն ռուս խաղաղապահներ. Նիկոլ Փաշինյան
63-ամյա տղամարդը 12 տարին չլրացած բնակչի հետ սեքսուալ գործողություններ է կատարել
Ինչո՞ւ. Երեք պատմութիւն, մէկ Հարց. Մովսես Ծիրանի
Տիգրան Ուրիխանյանը եւս չի մասնակցի հեռուստաբանավեճին
ՀՀ-ն արձանագրել է քաղաքական ուժեղ կամք ժողովրդավարական հաստատություններ ձևավորելու առումով. Պետդեպի ներկայացուցիչ
Ավինյանը նոր նշանակում է արել կառավարությունում
Ավելին
Ավելին