Դեռ 2016-ին ես գրել էի, որ Ղարաբաղի հարցի լուծման միակ ճանապարհը «անջատում հանուն փրկության» բանաձեւն է, այս արտահայտությունը Նիկոլ Փաշինյանն ինձանից է վերցրել։
Այս մասին հունիսի 10-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսից վարչապետի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Սա նշանակում է, որ եթե մի երկրում կա ազգային փոքրամասնություն, որին ցեղասպանություն է սպառնում, ապա այդ տարածքը պետք է անջատվի մեծ պետությունից: Կոսովոյում դա աշխատեց: Բայց այն ժամանակ իրավիճակն այլ էր:
Այն ժամանակ Ղարաբաղի տարածքը կազմում էր 12 500 ք/կմ: Ըստ առաջարկվող բանաձեւի, պետք է մնար ԼՂԻՄ-ի ամբողջ տարածքը եւ Լաչինի ամբողջ միջանցքը: Այդ դեպքում այս սկզբունքը կգործեր: Հիմա դրա մասին խոսելն իմաստ չունի: Ադրբեջանը լուծել է իր գրեթե բոլոր հարցերը»,- հավելեց նա: