Փարիզում ավարտին է մոտենում թենիսի Roland Garros մրցաշարը:
Կանանց պայքարում հայտնի է նաև եզրափակչի երկրորդ մասնակիցը: Բարբարա Կրեյչիկովան 3 սեթում՝ 7-5, 4-6, 9-7 հաշվով պարտության է մատնել Մարիա Սակկարիին: Խաղը տևել է 3 ժամից ավելի: Եզրափակչում Կրեյչիկովան կմրցի ռուս թենիսիստուհի Անաստասիա Պավլյուչենկովայի հետ: