f

Անկախ

«Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի արդյունքները․ ամփոփիչ համաժողով


Աղվերանում հունիսի 10-11-ը տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ամփոփիչ համաժողովը։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցության շրջանակում՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի, Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի Գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոցի (HAFL) կողմից՝ Շվեյցարիայի եկեղեցու օգնություն կազմակերպության (HEKS/EPER) ֆինանսական աջակցությամբ։

Ծրագրի արդյունքում Սյունիքի մարզի երկու քոլեջներում՝ Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Սիսիանի մասնաճյուղում, որտեղ իրականացվում է նաև միջին մասնագիտական կրթական ծրագիր, վերանայվել և ներդրվել են «Անասնապահություն» ու «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությունները։ Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և խորհրդատվական ծառայությունների զարգացմանը և հասանելի դարձնել աշխատաշուկային միտված գործնական կրթությունը՝ անասնաբուժության, կաթի վերամշակման և ֆերմերներին խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտներում:

Հնգամյա  ծրագրի իրագործման շնորհիվ գյուղատնտեսության ոլորտի վերոնշյալ երկու մասնագիտությունների համար մշակվել և ներդրվել են կրթական նոր չափորոշիչներ ու մոդուլներ, մշակվել և տպագրվել են ուսումնական ձեռնարկներ, կազմակերպվել են դասավանդող մասնագետների վերապատրաստումներ, ուսումնական հաստատությունները համալրվել են տեխնիկապես հագեցած ուսումնական լաբորատորիաներով, ընդլայնվել է գործատու-ՄԿՈՒ հաստատություններ համագործակցությունը՝ տարբեր մասնավոր տնտեսվարողների հետ գործնական կապերի հաստատմամբ։ 

Ծրագրի ամփոփիչ  համաժողովին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍՆ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Մկրտիչ Այվազյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ծրագրում  ընդգրկված ՄԿՈՒ հաստատությունների, ԿԳՄՍ նախարարության, գործատուների և սոցիալական գործընկերների  ներկայացուցիչներ։ Քննարկմանը հեռավար եղանակով միացել են նաև  Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) գլխամասային գրասենյակի Եվրոպայի և Ասիայի բաժնի վարիչ  Մարկ Զոսը, Շվեյցարիայի զարգացման գործակալության  (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը, համագործակցող միջազգային կառույցների այլ ներկայացուցիչներ։

Աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրում

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել միջազգային և տեղական գործընկերներին՝ շեշտելով, որ Հայաստանի համար տնտեսության մեջ հավելյալ արդյունքի ստեղծման առումով գյուղատնտեսության ոլորտի մասնագիտությունների զարգացումն ունի ռազմավարական կարևորություն։

«Ձեռք բերված արդյունքներն ու գրանցված հաջողությունները ցույց են տալիս, որ ստեղծվել է կայուն գործընկերություն, որը մեզ հնարավորություն է տվել  «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակում մշակված կրթական չափորոշիչներն ու մոդուլները ներդնել նաև այլ ՄԿՈՒ հաստատություններում։ Ծրագրի շրջանակում ստեղծված ուսումնական ձեռնարկներն իրենց բնույթով եզակի են և համապատասխան մասնագիտությամբ ՄԿՈՒ հաստատությունների սովորողների և դասավանդողների համար ունեն կարևոր նշանակություն։ Սա տարբեր ծրագրերի համատեղմամբ սիներգետիկ էֆեկտ ստանալու լավագույն օրինակներից մեկն է։ Մասնավորապես Եվրոպական միության աջակցության ծրագրով այժմ զուգահեռաբար ընթացքի մեջ է  գյուղատնտեսական մասնագիտությունների և ՄԿՈՒ ոլորտի զարգացման հայեցակարգի մշակումը։ Միաժամանակ ՀՀ պետական բյուջեի առաջիկա ծրագրում արդեն ներառված է Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի վերակառուցումն ու տեխնիկական վերազինումը»,- նշել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագիրը նպաստել է նաև ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման (ԱՀՈՒ) մոդելի ներդրմանը։ Նախարարի տեղակալի խոսքով՝ այժմ քննարկվում է ԱՀՈՒ մոդելի ներդրման օրենսդրական փաթեթը։

«Համոզված ենք, որ աշխատանքի վրա հիմնված ուսուցումը կտա զարգացման ավելի լայն հնարավորություններ՝ բարձրացնելով քոլեջների և ուսումնարանների գործունեության ինքնուրույնությունը և արդյունավետությունը»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը՝ ավելացնելով, որ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է միջազգային գործընկերների արդեն կատարած ներդրումը և հաջորդ փուլի համար պատրաստակամ է քննարկել համագործակցության շարունակությունը։

Նոր մոդուլներ, վերանայված չափորոշիչ, ուսումնական նոր ձեռնարկներ

ԿԳՄՍ նախարարության նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը նշել է, որ արդեն չորրորդ տարին է, ինչ ՀՀ մի քանի ՄԿՈՒ հաստատություններում դուալ համակարգի և աշխատանքի վրա հիմնված ուսուցման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են իրականացվել՝ նաև այլ դոնոր միջազգային կազմակերպությունների և տեղական սոցիալական գործընկերների աջակցությամբ։

«Սյունիքի մարզի ՄԿՈՒ հաստատություններում փորձարկված ծրագիրը տարածվել է նաև այլ մարզերում, մասնավորապես Լոռիում, Շիրակում՝ առայժմ ոչ ֆորմալ կրթության ձևով։ Մասնավորապես մշակվել են չորս տեսակի պանիրների արտադրության կարճաժամկետ ծրագրեր։ Մեր առաջնային նպատակներից մեկը ծրագրի աշխարհագրության ընդլայնումն է, որի ուղղությամբ այժմ աշխատանքներ են տարվում»,- նշել է վարչության պետը։

ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Տաթևիկ Գասպարյանի խոսքով՝ ծրագրի հաջողվածությանը մեծապես նպաստել է համապարփակությունը, քանի որ այն ներառել է կրթական ծրագրի բոլոր հիմնական բաղադրիչները․ «Ծրագիրը սկսվել է կրթական երկու չափորոշիչների և մոդուլների վերանայումից՝ հիմք ընդունելով շվեյցարական փորձը։ Վերապատրաստվել են շուրջ մեկուկես տասնյակ դասախոսներ, և ներդրվել է ֆորմալ կրթական ծրագիր, մշակվել և հրապարակվել են ուսումնական ձեռնարկներ, որոնք հասանելի են ՄԿՈՒԶԱԿ-ի կայքում։ Մշակվել է 4 կարճաժամկետ կրթական ծրագիր, բազմաթիվ քննարկումներ են եղել մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ, կատարվել են վերապատրաստումներ»։

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը, ներկայացնելով գործակալության վերջին 4-5 տարիների գործունեությունը, նշել է, որ դրանում առանձնակի կարևորվել է տարածքային համաչափ զարգացումը։

«Մեծ ուշադրություն է հատկացվել հեռավոր մարզերի զարգացման ծրագրերին, և այդ նպատակով աշխատանքներ են տարվել տարածքային կառավարման և կրթության ոլորտների կառավարման մարմինների հետ»,- նշել է նա՝ ավելացնելով, որ այդ համատեքստում է իրականացվել նաև «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագիրը։

Միջազգային գործընկերները գոհ են

Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) գլխամասային գրասենյակի Եվրոպայի և Ասիայի բաժնի վարիչ Մարկ Զոսն էլ կարևորել է Սյունիքի մարզում իրականացված ծրագրի արդյունավետությունը․ «Մեր ծրագրի նպատակն էր համակողմանիորեն աջակցել քաղաքացիական հասարակությանը, պետական կառավարմանը, ՄԿՈՒ հաստատություններին։ Կարող ենք արձանագրել, որ ծրագրի ավարտին ունենք շոշափելի արդյունքներ, որոնք համագործակցությունը շարունակելու ոգևորիչ նախադրյալներ են։ Կարևոր է, որ ծրագրի փորձարկումը խթանել է ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների արդյունավետությունը»։

Շվեյցարիայի զարգացման գործակալության  (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը ևս շեշտել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ կարևորելով կուտակված լավագույն փորձի վերարտադրությունը նաև Հայաստանի մյուս մարզերում․ «Մեր առաջնահերթ նպատակը մեր առաջիկա գործընկերության քննարկումն է։ Ուրախ եմ տեղեկացնել, որ Շվեյցարիայի զարգացման գործակալության (SDC) առաջիկա ծրագրերի քննարկման ընթացքում Հարավային Կովկասի տարածաշրջանային նախագծերում մեծ տեղ է տրվել նաև ՀՀ-ի հետ համագործակցությանը»։

Աշխատաժողովի ընթացքում «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է ծրագրի զարգացման ընթացքը և արդյունքները։

Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Նունե Ավետիսյանն ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի տնօրեն Տիգրան Վանդունցն էլ ներկայացրել են իրենց ուսումնական հաստատությունների զարգացման փորձը՝ ներդրված կրթական ծրագրերի արդյունքներով պայմանավորված։

Երկօրյա աշխատաժողովը շարունակվել է խմբային քննարկումների ձևաչափով։

ՀՀ ԿԳՄՍ

Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ
«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում
Ավարտվեց «Արցախի իրավունքների վերականգնման հրամայականը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարը
«Փաստ». Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները»
Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ, ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ.Առաքելյան
Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
«Ժողովուրդ». Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել
«Փաստ». Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը
Ավելին
Ավելին