f

Անկախ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը 3803 է, որից 416-ը եղել են նախքան պատերազմը


Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 16 հերոս զինծառայողների ընտանիքներ և մեկ 2-րդ կարգի զինհաշմանդամություն ձեռք բերած հերոս հատուցումներ են ստացել։ Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամից:

Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը հունիսի 11-ի դրությամբ 3803-ն է, որից 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

Հիմնադրամի Կամուրջ ծրագրով հատուցվել են 1453 շահառուներ, ցանկին ծանոթանալ հետևյալ հղումով:

Հարկ ենք համարում շեշտել, որ տվյալ տեղեկատվությունը մշտապես ենթակա է փոփոխման (նվազում և ավելացում)՝ կապված նոր հատուցումների և  Կամուրջ ծրագրի ներքո հատուցվող զինծառայողի կարգավիճակի փոփոխմամբ։ Ցանկացած պահի կարելի է Հիմնադրամի կայքում տեսնել փոփոխված բոլոր թվերը։ Մեր սկզբունքը թափանցիկությունն է։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամության 1-ին, 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

Հիշեցնում ենք, որ զոհված և անհետ կորած զինծառայողների ընտանիքները և 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները ստանում են միանվագ հատուցում 10 միլիոն դրամի չափով և, այնուհետև, 20 տարի շարունակ` ամսական 200,000 – 300,000 դրամ։

2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողները ստանում են միանվագ 5 միլիոն դրամ, ապա 20 տարի շարունակ` ամսական 100,000 – 200,000 դրամ։

Երկու դեպքում էլ 100,000 ՀՀ դրամի տարբերությունը կապված է զինվորական ծառայության տեսակի կամ կոչման հետ։

Այն դեպքում, երբ զինծառայողն ունի երեք և ավելի անչափահաս երեխա, տրամադրվող ամսական գումարն ավելանում է 100,000 ՀՀ դրամով։ 

Հայաստան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Այլ հոդվածներ հեղինակից

ԱՄՆ-ն  մտադիր է Չինաստանից փոխհատուցում պահանջել COVID-19- ի հետևանքների համար
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԻՆ
Chanel  նորաձևության տունը  հայտնել է համաճարակի ընթացքում վաճառքի անկման մասին
Գեղանիստի դպրոցի տնօրենին աշխատանքից ազատել են, քանի որ նրա ամուսինը սատարում է Քոչարյանի դաշինքին. Aravot.am
Նպատակ ունեն բախումներ հրահրել. ավտոբուսներով ոստիկանական ուժեր են բերվում. Մեղրիի համայնքապետի տեղակալ
Երևանում անցկացվում է «Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» 10-րդ միջազգային սեմինարը
Ներկայացվել է ապագային միտված և ռազմավարական կարևորություն ունեցող մասնագիտությունների վերաբերյալ ուսումնասիրություն
Կգտնենք Հայաստանի ակտիվ արտաքին քաղաքականության նոր կրեատիվ մոդել. Ռոբերտ Քոչարյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հրաշքով փրկվեցինք». Կարին Տոնոյանը դատական գործընթաց է սկսում
Ակնհայտ է, որ Արարատ Միրզոյանը վախենում է. ներկա պահին երկրում կարող է զգուշանալ միայն մեկ մարդուց. Հայտարարություն
Ստացվել է առերևույթ ընտրական հանցագործության վերաբերյալ 138 հաղորդում. 6 քրգործ է հարուցվել
«Հեյնիկենի» ադրբեջանական դրոշով խմբաքանակն արտադրվել է ՌԴ-ում և ՀՀ է ներկրվել օրենքին համախպատասխան. ՍԱՏՄ
Գիտնականները Ալցհեյմերի հիվանդության համար պատվաստանյութ են ստեղծել
Ոստիկանը հրաժարվել է Փաշինյանի հետ մեկնել Սյունիքի, փոխարենը եկել է երկրորդ նախագահի հետ հանդիպմանը․՛՛Հրապարակ՛՛
Սարյան փողոցի բնարականներից մեկում կանխվել է քաղաքացու ինքնահրկիզման փորձը. նա հոսպիտալացվել է
Ծառայողական քննություն հարկադիր կատարողի կողմից իր դիրքը կուսակցության շահերի համար օգտագործելու ենթադրյալ արարքի առթիվ
Ռոբերտ Քոչարյանը չի բացառում Կարեն Կարապետյանի վերադարձը
Ներկայացել է լրագրող, զորամասում ծառայող զինվորին գումար փոխանցելու պատրվակով մարդկանցից հափշտակել է 2,7 մլն դրամ
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն Արցախում քոչարի պարելով թշնամուն հանձնեցին մեր Հայրենիքը․ Մետաքսե Հակոբյան
2021-ի զարգացումները նախանշում են ՀՀ տնտեսական աճի սպասվածից ավելի արագ վերականգնման միտումների մասին. ԿԲ
Հավատավոր ժողովրդին կոչ ենք անում հեռու մնալ Եկեղեցու արժեքը չիմացող մարդկանցից. Գևորգ քահանա Կրտիկաշյան
Ծիծեռնակաբերդի համայնքապատկան անտառային գոտին վերականգնվում է
Սիսակ Նահապետի հրապարակում ընտրյալ համայնքապետերի հասցեին անթույլատրելի զուգարանային բառամթերքով որակումները ու արտահայտությունները անհարգալից և անթույլատրելի վարքագիծ է
Շորթման փորձ․ նախկին փոխոստիկանապետից խոշոր գումար են պահանջել՝ սպառնալով արատավորող նյութեր հրապարակել
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների  թիվը  գերազանցել   է 176 միլիոնը
Ավելին
Ավելին