f

Անկախ

ՀԻՇԵՆՔ ԲԱՔՎԻ ՈՒ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԴԵՊՔԵՐԸ


ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն հայտարարություն է տարածել Ռուսաստանում ադրբեջանցիների հետ կապված վերջին միջադեպի վերաբերյալ:

ՀԻՇԵՆՔ ԲԱՔՎԻ ՈՒ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԴԵՊՔԵՐԸ

Մայիսի 28-ին Ռուսաստանի ՃԵԱԳՎ-ի տեսուչը Նովոսիբիրսկում ձերբակալության ժամանակ պատահաբար մահացու վիրավորել էր Ռուսաստանի էթնիկ ադրբեջանցի քաղաքացու, ով քրեական շրջանակներում հայտնի էր «Կուրբաշի» մականվամբ, որպես չարանենգ օրինախախտ գտնվում էր ոստիկանության տեղի շրջանային բաժանի հատուկ հաշվառման մեջ։

Նովոսիբիրսկյան դեպքերի հետ կապված՝ ազգայնական հիստերիայի ալիքը համակեց ռուսաստանյան քաղաքները։ Ամենահետաքրքիրն այն է, որ ադրբեջանցիները ռուսների հետ հաշվեհարդար տեսնելու կոչերը համահավասար տարածեցին և հայերի վրա, թեպետ սա տարօրինակ չէ՝ ռուսների պես մենք նրանց համար նույն «անհավատներն» ենք։ Ռուսական շուկաները կառավարման տակ վերցրած ու տիրոջ իրավունքով ոլորտում իրենց օրենսդիր հռչակած ադրբեջանցիները, որ հատկապես ակտիվացել են Արցախյան երկրորդ պատերազմից հետո՝ իրենց «հաղթող» ու միջնորդ դատավոր զգալով ԱՊՀ ողջ տարածքում, մշտապես գործում են, երբ ունեն թվային գերազանցություն և, գտնվելով թմրանյութերի ազդեցության տակ, ունակ են խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող բռնարարքների։

Օրինակների հետևից պետք չէ շատ հեռու գնալ։ Հիշենք Բաքվի ու Սումգայիթի դեպքերը, որտեղ հայ բնակչությունն էթնիկ պատկանելության հողի վրա զոհ դարձավ բռնությունների, ջարդի ու սպանություների։ Անօրենություններն ու լպիրշություններն անթույլատրելի են։

Ռուսաստանի իրավապահ մարմինները հարկ է, որ զգոն լինեն, կանխարգելեն ազգայնական հողի վրա տեղի ունեցող բացասական զարգացումները, հատկապես որ նման քայլերի դրդող գաղափարախոսական կենտրոնները գտնվում են ու կարգավորվում են Թուրքիայից, միջազգային ահաբեկչական այլ կենտրոններից։

Հաշվի առնելով, որ ՃԵԱԳՎ-ի տեսուչն ազատված է կալանքից, հարկ է կտրուկ կանխարգելել ինքնադատաստանի գործողություններն ու ազգայնական քարտի խաղարկումը, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքերով։

Ռուսաստան Ադրբեջան ԱԱԾ պահեստազոորի սպաների միություն Աշխարհում

Այլ հոդվածներ հեղինակից

Գեղանիստի դպրոցի տնօրենին աշխատանքից ազատել են, քանի որ նրա ամուսինը սատարում է Քոչարյանի դաշինքին. Aravot.am
Նպատակ ունեն բախումներ հրահրել. ավտոբուսներով ոստիկանական ուժեր են բերվում. Մեղրիի համայնքապետի տեղակալ
Երևանում անցկացվում է «Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» 10-րդ միջազգային սեմինարը
Ներկայացվել է ապագային միտված և ռազմավարական կարևորություն ունեցող մասնագիտությունների վերաբերյալ ուսումնասիրություն
Կգտնենք Հայաստանի ակտիվ արտաքին քաղաքականության նոր կրեատիվ մոդել. Ռոբերտ Քոչարյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հրաշքով փրկվեցինք». Կարին Տոնոյանը դատական գործընթաց է սկսում
Ակնհայտ է, որ Արարատ Միրզոյանը վախենում է. ներկա պահին երկրում կարող է զգուշանալ միայն մեկ մարդուց. Հայտարարություն
Ստացվել է առերևույթ ընտրական հանցագործության վերաբերյալ 138 հաղորդում. 6 քրգործ է հարուցվել
«Հեյնիկենի» ադրբեջանական դրոշով խմբաքանակն արտադրվել է ՌԴ-ում և ՀՀ է ներկրվել օրենքին համախպատասխան. ՍԱՏՄ
Գիտնականները Ալցհեյմերի հիվանդության համար պատվաստանյութ են ստեղծել
Ոստիկանը հրաժարվել է Փաշինյանի հետ մեկնել Սյունիքի, փոխարենը եկել է երկրորդ նախագահի հետ հանդիպմանը․՛՛Հրապարակ՛՛
Սարյան փողոցի բնարականներից մեկում կանխվել է քաղաքացու ինքնահրկիզման փորձը. նա հոսպիտալացվել է
Ծառայողական քննություն հարկադիր կատարողի կողմից իր դիրքը կուսակցության շահերի համար օգտագործելու ենթադրյալ արարքի առթիվ
Ռոբերտ Քոչարյանը չի բացառում Կարեն Կարապետյանի վերադարձը
Ներկայացել է լրագրող, զորամասում ծառայող զինվորին գումար փոխանցելու պատրվակով մարդկանցից հափշտակել է 2,7 մլն դրամ
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն Արցախում քոչարի պարելով թշնամուն հանձնեցին մեր Հայրենիքը․ Մետաքսե Հակոբյան
2021-ի զարգացումները նախանշում են ՀՀ տնտեսական աճի սպասվածից ավելի արագ վերականգնման միտումների մասին. ԿԲ
Հավատավոր ժողովրդին կոչ ենք անում հեռու մնալ Եկեղեցու արժեքը չիմացող մարդկանցից. Գևորգ քահանա Կրտիկաշյան
Ծիծեռնակաբերդի համայնքապատկան անտառային գոտին վերականգնվում է
Սիսակ Նահապետի հրապարակում ընտրյալ համայնքապետերի հասցեին անթույլատրելի զուգարանային բառամթերքով որակումները ու արտահայտությունները անհարգալից և անթույլատրելի վարքագիծ է
Շորթման փորձ․ նախկին փոխոստիկանապետից խոշոր գումար են պահանջել՝ սպառնալով արատավորող նյութեր հրապարակել
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների  թիվը  գերազանցել   է 176 միլիոնը
Նոյեմբերին հնարավոր էր բոլոր գերիներին վերադարձնել` Փաշինյանը չի համաձայնել. Բորիս Ավագյան
«Պատիվ ունեմ». Ականազերծման քարտեզները ռազմավարական նշանակություն ունեն Ադրբեջանի համար
12-ամսյա գնաճը նվազել է և կազմել 5.9 տոկոս. Կենտրոնական բանկ
Ավելին
Ավելին