Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն ունի մի շարք հիվանդություններ, մասնավորապես շաքարային դիաբետ, նա գտնվում է այս պահին Վաղարշապատի ՁՊՎ-ում: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Խլղաթյանի պաշտպան Գայանե Պապոյանը:
Նա նշեց, որ հարազատներին 2 ժամ ուշացումով են թույլ տվել սնունդ փոխանցել պարոն Խլղաթյանին, ինչը խոշտանգման դրսեւորում է:
Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանն էլ նկատեց. «Սա թերեւս կապիտուլյանտի ասած վենդետաների շրջանակում է, ինչը խոշտանգումների մեջ կարող ենք դասել»: Նա հույս հայտնեց, որ դատարանն ազատ կարձակի Խլղաթյանին:
Պաշտպան Գայանե Պապոյանը տեղեկացրեց, որ բողոքը մակագրվել է դատավոր Արթուր Ադամյանին, սակայն այս պահի դրությամբ դեռ տեղեկություն չունեն նիստի ժամի հետ կապված:
Նշենք, որ Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը ձերբակալվել է ընտրակաշառքի գործով: