Արցախում 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ թշնամին հայերին չի բաժանում «սեւերի» եւ «սպիտակների», նրա համար տարբերություն չկա, թե ինչ քաղաքական ուժի են նրանք սատարում: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը:
Նրա խոսքով՝ ազգը պետք է միավորվի կա դրական տրամադրված ուժերի շուրջ: