f

Անկախ

Շատ կարևոր է, որ ընդդիմադիր դաշտում որեւէ բեւեռ չտարվի անհատական խաղով. Աշոտյան


Եթե ընդդիմադիր դաշտը շարունակի այսպես աշխատել, ապա հունիսի 20-ին արձանագրվելու է Նիկոլ Փաշինյանի վերահաս տոտալ պարտությունը եւ շատ կարեւոր է, որ ընդդիմադիր դաշտում որեւէ բեւեռ չտարվի անհատական խաղով: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մենք ֆուտբոլից գիտենք, որ անհատական խաղը գեղեցիկ է, բայց միշտ չէ, որ ավարտվում է գոլով: Մեզ պետք են գոլե եւ այդ գոլերը խփելու ենք հունիսի 20-ին»,-ասաց նա:

Աշոտյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի քարոզչությունը հիշեցնում է վթարված կոյուղի, որի ջրերը թափվում են երկրով մեկ:

«Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ Արցախի կարգավիճակի հարց գոյություն չի ունեցել, տարածքների հանձնման խնդիր է եղել: Նա անբարոյական ստեր է տարածում, Նիկոլ, դու անբարոյական ես և դրա մասին վկայում են ոչ միայն իմ սուբյեկտիվ և օբյեկտիվ ընկալումներն ու գիտելիքները, այլ նաև այս երկու թուղթը»,-ասաց Աշոտյանը եւ թղթեր ցույց տվեց:

Դրանք վերաբերում են ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Պոպովի պատասխանին, որը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հոդվածին, որն իր հերթին վերաբերում էր 44-օրյա պատերազմին:

Աշոտյանն ասաց, որ նյութը հասանելի է ՌԴ ԱԳՆ կայքում. «Այս էջերի վրա գրված է եղել բանակցային ժառանգության մասին՝ հանձնվում է 5 շրջան, ստացվում է Արցախի միջանկյալ կարգավիճակ:

Երկրորդ փուլում պետք է հանձնվեին մյուս երկու շրջանները, ինչը պետք է կապնվեր Արցախի կարգավիճակի որոշման հետ»:

«Ինչքան ապուշ ու անբարոյական պետք է լինես, որ ժողովրդին հիմարի տեղ դնես»,-հավելեց նա՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը խաբել է ու կերել երեխաների գլուխը:

Հայաստան Արմեն Աշոտյան

Այլ հոդվածներ հեղինակից

ԱՄՆ-ն  մտադիր է Չինաստանից փոխհատուցում պահանջել COVID-19- ի հետևանքների համար
Chanel  նորաձևության տունը  հայտնել է համաճարակի ընթացքում վաճառքի անկման մասին
Գեղանիստի դպրոցի տնօրենին աշխատանքից ազատել են, քանի որ նրա ամուսինը սատարում է Քոչարյանի դաշինքին. Aravot.am
Նպատակ ունեն բախումներ հրահրել. ավտոբուսներով ոստիկանական ուժեր են բերվում. Մեղրիի համայնքապետի տեղակալ
Երևանում անցկացվում է «Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» 10-րդ միջազգային սեմինարը
Ներկայացվել է ապագային միտված և ռազմավարական կարևորություն ունեցող մասնագիտությունների վերաբերյալ ուսումնասիրություն
Կգտնենք Հայաստանի ակտիվ արտաքին քաղաքականության նոր կրեատիվ մոդել. Ռոբերտ Քոչարյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հրաշքով փրկվեցինք». Կարին Տոնոյանը դատական գործընթաց է սկսում
Ակնհայտ է, որ Արարատ Միրզոյանը վախենում է. ներկա պահին երկրում կարող է զգուշանալ միայն մեկ մարդուց. Հայտարարություն
Ստացվել է առերևույթ ընտրական հանցագործության վերաբերյալ 138 հաղորդում. 6 քրգործ է հարուցվել
«Հեյնիկենի» ադրբեջանական դրոշով խմբաքանակն արտադրվել է ՌԴ-ում և ՀՀ է ներկրվել օրենքին համախպատասխան. ՍԱՏՄ
Գիտնականները Ալցհեյմերի հիվանդության համար պատվաստանյութ են ստեղծել
Ոստիկանը հրաժարվել է Փաշինյանի հետ մեկնել Սյունիքի, փոխարենը եկել է երկրորդ նախագահի հետ հանդիպմանը․՛՛Հրապարակ՛՛
Սարյան փողոցի բնարականներից մեկում կանխվել է քաղաքացու ինքնահրկիզման փորձը. նա հոսպիտալացվել է
Ծառայողական քննություն հարկադիր կատարողի կողմից իր դիրքը կուսակցության շահերի համար օգտագործելու ենթադրյալ արարքի առթիվ
Ռոբերտ Քոչարյանը չի բացառում Կարեն Կարապետյանի վերադարձը
Ներկայացել է լրագրող, զորամասում ծառայող զինվորին գումար փոխանցելու պատրվակով մարդկանցից հափշտակել է 2,7 մլն դրամ
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն Արցախում քոչարի պարելով թշնամուն հանձնեցին մեր Հայրենիքը․ Մետաքսե Հակոբյան
2021-ի զարգացումները նախանշում են ՀՀ տնտեսական աճի սպասվածից ավելի արագ վերականգնման միտումների մասին. ԿԲ
Հավատավոր ժողովրդին կոչ ենք անում հեռու մնալ Եկեղեցու արժեքը չիմացող մարդկանցից. Գևորգ քահանա Կրտիկաշյան
Ծիծեռնակաբերդի համայնքապատկան անտառային գոտին վերականգնվում է
Սիսակ Նահապետի հրապարակում ընտրյալ համայնքապետերի հասցեին անթույլատրելի զուգարանային բառամթերքով որակումները ու արտահայտությունները անհարգալից և անթույլատրելի վարքագիծ է
Շորթման փորձ․ նախկին փոխոստիկանապետից խոշոր գումար են պահանջել՝ սպառնալով արատավորող նյութեր հրապարակել
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների  թիվը  գերազանցել   է 176 միլիոնը
Նոյեմբերին հնարավոր էր բոլոր գերիներին վերադարձնել` Փաշինյանը չի համաձայնել. Բորիս Ավագյան
Ավելին
Ավելին