Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսի հնդկական շտամը, որը կոչվում է դելտա տարբերակ, ավելի վարակիչ է, քան մյուս տարբերակները և հանգեցնում է գանգրենայի: Գրում է Gazeta.ru-ն:
Պարզվել է նաև, որ նոր մուտացիան առաջացնում է ախտանիշներ, որոնք սովորաբար չեն հայտնաբերվում կորոնավիրուսով հիվանդների մոտ՝ լսողության խնդիրներ, մարսողության լուրջ խանգարումներ և գանգրենայի հանգեցնող թրոմբոզ:
Ինչպես հայտնում է գործակալությունը, դելտա տարբերակը տարածվել է Մեծ Բրիտանիայում և Շոտլանդիայում: Այնտեղ այժմ հոսպիտալացումների մեծ ալիք է նկատվում:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Եվրոպայում Հնդկաստանում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակի տարածում էր կանխատեսել: Մասնագետները նշում են, որ մեծ անհանգստություն առաջացնում է հենց հնդկական շտամը, քանի որ այն ավելի վարակիչ է, քան «բնօրինակ» կորոնավիրուսը և վտանգավոր է նույնիսկ իմունիտետ ունեցողների համար: