f

Անկախ

Անիմաստ մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն մանրակրկիտ քննություն պետք է կատարվի. Օնիկ Գասպարյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանին


ArmLur.am-ի հետ զրույցում Օնիկ Գասպարյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը եւ նշել.

«Անկլավների թեմայի շուրջ քննարկումները շարունակելու դեպքում, ստիպված պետք է որոշ փակագծեր բացվեն,սակայն կան հանգամանքներ,որոնց հրապարակումը անդառնալի վնաս կհասցնի մեր պետության շահերին։

 

 

Անիմաստ մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն մանրակրկիտ քննութուն պետք է կատարվի եւ որոշվի յուրաքանչյուր պաշտոնատար անձի մեղավորության չափը։

Ի դեպ, հատուկ նրանց համար,ովքեր մեղադրում են ինձ սուտ խոսելու մեջ,ներկայացնում եմ հատված նոյեմբերի 17-ի իմ հայտարարությունից.

«……Բոլորիս համար, շատ ծանր պայմաններով համաձայնագիրը, ընդունվել է իրոք իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքում: Մենք պետք է ընտրություն կատարեինք շատ վատի եւ ողբերգության միջեւ: Նախընտրել ենք շատ վատը…..»։

Այո ստեղծված իրադրությունում մենք այլ տարբերակ իսկապես չունեինք եւ ես հորդորում էի ստորագրել եռակողմ հայտարարությունը,միաժամանակ նշելով,որ անհրաժեշտ է բանակցել եւ հայտարարության նախագծից այդ կետը հանել։Իսկ մյուս մասնակիցների հիմնական մասը կամ լռում էին կամ զգացմունքային հայտարարություններ անում՝խուսափելով պատասխանատվությունից(որ հիմա ասեն մենք կապ չունենք)։

Ընդ որում վարչապետը իմ հիմնավորումները չընդունեց եւ միայն մի քանի ժամից իր քաղաքական թիմի հետ քննարկելուց հետո ստորագրեց։

Եթե կարող էին թող չստորագրեին…..

Մի խաղացեք հանրության զգացմունքների հետ եւ էժանագույն քայլեր մի կատարեք։

Այլ հարց է թե ինչի մենք հասանք այս վիճակին եւ ում մեղքով պատերազմը չկանգնեցվեց հոկտեմբերի 19-ին մեզ համար անհամեմատ շահավետ պայմաններով։

Շատ կուզենայի,որ այս նույն ջանասիրությամբ իշխանության ներկայացուցիչները պատմեն իմ կողմից ներկայացված բոլոր առաջարկների մասին.նախկան պատերազմը,պատերազմի ժամանակ եւ հետպատերազմական ժամանակահատվածում(այդ թվում Աղդամի փոխարեն Հադրութի վերադարձման հարցը):

Համոզված եմ,որ կգա այն օրը երբ հասարակությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները»:

Նշենք, որ Այսօր Ադրբեջանի հետ սահմանակից Տավուշի մարզի բնակավայրերում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց մարզի անբնակ անկլավային գյուղերի մասին ու հերքեց պնդումները, թե նոյեմբերի 9-ին հրադադարի հայտարարությունը ստորագրելիս իշխանությունը պատրաստ է եղել դրանք հանձնել Ադրբեջանին։ Ասաց՝ հակառակը, կանխել է դա, չնայած հաստատեց, որ փաստաթուղթն ստորագրելիս 90-ականներին Հայաստանին անցած անկլավների հարցը շոշափվել է։

«Էսօր շատ է տարածվում այն մասին, թե ես ստորագրելիս եմ եղել այդ տարբերակը, ինչ-որ մարդիկ կանխել են այդ տարբերակը եւ այլն եւ այդպես շարունակ, ճշմարտությունը ճիշտ հակառակն է: Ի՞նչ նկատառումներով, ես դրա մասին հետո կխոսեմ, իմ կռահումների մասին, կային մարդիկ, ովքեր ասում էին՝ հենց այդ տարբերակով այդ թուղթը պետք է ստորագրել, որովհետեւ եւ այլն, եւ այլն, բայց մենք շատ հստակ դիրքորոշում ենք արտահայտել եւ այդ կետն ընդհանրապես հանվել է», – նշեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ հայաստանյան անկլավների հարցը բանակցային օրակարգում եղել է դեռեւս 1999 թվականից։ Ըստ նրա՝ այդ մասին հիշատակված է վերջերս իր կողմից հրապարակված Մեղրիի փոխանակման փաստաթղթում, որը երկար ժամանակ գաղտնի է եղել։ Այսօր եւս Փաշինյանը 99 թվականի այս փաստաթղթի հետ կապեց Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի սպանությունը։ Կարդաց Մեղրին փոխանակելու նախագծի կետերից մեկը, որով բանակցությունների սեղանին դրված պահանջներ են եղել՝ Հայաստանի զինված ուժերը դուրս բերել «ադրբեջանական գրավյալ տարածքներից, ներառյալ Ղազախի շրջանը»։ Փաշինյանի խոսքով՝ դրանից հետո անկլավների թեման միշտ եղել է հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում եւ «Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ առաջ է քաշում այն»։ Երկրի ղեկավարը ներկայացրեց իր պատկերացումներն այս հարցի վերաբերյալ։

«Մենք կարծում ենք, որ հետեւյալն է՝ միջազգային իրավունքով եւ պրակտիկայով սահմանված լուծման ձեւեր կան, որ այն իրավիճակը, որ կա, արձանագրված է, այդ իրավիճակն ուղղակի թողնում են, որովհետեւ մենք էլ անկլավ ունենք, մենք էլ Արծվաշենը ունենք Ադրբեջանի տիրապետության տակ, եւ մեր տրամաբանությունն այն է, որ այդ անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ, եւ այն, ինչ որ իրանց հսկողության տակ է, մնա իրենց հսկողության տակ, այն, ինչ մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ», – ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

Միաժամանակ Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանի մի քանի տասնյակ կիլոմետրանոց հայկական տարածքներ այսօր գտնվում են ադրբեջանական տիրապետության տակ։ Դրանց վերադարձի հարցը բարձրացրել են Ադրբեջանի առաջ.

«Ասել ենք, որ այս հարցերը պետք է դիտարկվեն ընդհանուր համատեքստում, եւ այդ ընդհանուր համատեքստում մենք կշարունակենք գնալ առաջ»:

Օնիկ Գասպարյան Նիկոլ Փաշինյան Պատերազմ

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին