Թուրքիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հետզհետե ավելանում է։ Ըստ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի՝ երկրում Covid -19 վիրուսակիրների թիվը հասել է 47-ի։
Twitter-ում հրապարակում կատարած թուրք նախարարը նշել է, որ վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվաության 29 նոր դեպք է արձանագրվել։ Վերջին դեպքերը անմիջականորեն կամ միջնորդավորված կերպով պայմանավորված են ԱՄՆ-ի, Եվրոպայի կամ Մերձավոր Արևելքի հետ շփումներով։ Վարակակիրներից 7-ը եկել են Եվրոպայից, 3-ը՝ ԱՄՆ-ից։
Քոջան հավելել է , որ մահվան դեպքեր չեն գրանցվել: