f

Անկախ

Արամ Ավագյան. «Մտածում էի, որ կռվում եմ հանուն որդուս և իրավունք չունեմ պարտվելու»


Մարտի 13-ին ԱՄՆ-ի Մինիսոտա նահանգում  կայացած բռնցքամարտի շոու երեկոյի ընթացքում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBC International Silver  վարկածով չեմպիոն Արամ Ավագյանը կարիերայի 10-րդ հաղթանակը տոնեց՝ մենամարտելով դոմինիկացի   Դագուվերտո Ագուերոյի հետ (77:74, 76:74, 75:75):

Թեև 8-ռաունդանոց մենամարտի 1-ին և 2-րդ ռաունդներում նախաձեռնությունն Ագուերոյի կողմն էր, բայց Արամը կարողացավ դիմակայել. 3-րդ ռաունդից սկսած հայ մարզիկը կերպարանափոխվեց, սկսեց թելադրել իր կամքը և, ուժեղացնելով ճնշումը, հաղթեց մրցակցին՝ ընդհատելով Ագուերոյի անպարտելի հանդիպումների շարքը:

Անկախի հետ զրույցում Արամը կիսվում է մենամարտից ստացած տպավորություններով, խոսում դժվարությունների հաղթահարման,  նպատակների իրագործման համար ոչնչից կանգ չառնելու, չնահանջելու և միշտ առաջ գնալու  մասին:  

-Շնորհավորում ենք անպարտելի մենամարտերի շարքը շարունակելու և տպավորիչ հաղթանակ տանելու կապակցությամբ: 10 ամիս ռինգ դուրս չէիք եկել: Այդ հանգամանքն անդրադարձա՞վ մենամարտի վրա:

-Շնորհակալ եմ շատ շնորհավորանքի համար: Իհարկե,  մոտ մեկ տարի չմենամարտելը ինձ պես մարզիկի համար շատ լուրջ խնդիր էր, ինչն անհետևանք չմնաց. մենամարտի մեկնարկը վկայում է այդ մասին:  

Մոտ 4,5 ամիս, նախքան Դետրոյթ մեկնելս, եղել եմ Լոս Անջելեսում և մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատել եմ՝ ամեն օր սպասելով, որ ահա, ուր-որ է մենամարտ կանցկացնեմ:  

Բայց հնարավոր չէ ուղղակի նման ծանրաբեռնվաությամբ աշխատել, օրը 2 պարապմունք անցկացնել և պատրաստ սպասել, թե երբ կմենամարտես, քանի որ մարզումները, սննդակարգը և շատ ու շատ նման բաներ, որոնք մարզիկի առօրյան են, չեն կարող հավերժ շարունակական լինել: Յուրաքանչյուր թոփ բռնցքամարտիկ հստակ գիտի իր մենամարտերի հաջորդականությունը, ուստի և լավ գիտի՝ երբ հանգստանալ, վերականգնվել և երբ նորից վերադառնալ սիրելի աշխատանքին:

Իմ պարագայում ամեն բան բարդ դասավորվեց, երկար ու ձիգ 4,5 ամիսներ, ծանրաբեռնված պարապմունքներ և արդյունքում ոչինչ: Հուսահատ վերադարձա հայրենիք և փորձեցի կապ հաստատել մարդկանց հետ և խնդրին լուծում տալ: Կապ հաստատելով Եվրոպայում բնակվող,  ներկայիս մենեջեր Խաչատուր Խաչատրյանի հետ՝ պայմանագիր ստորագրեցի և 1 ամիս առաջ, նախքան մենամարտս, մեկնեցի Դետրոյթ: Հիանալի նախապատրաստական շրջան եմ անցել: Նախքան այդ էլ 4,5 ամիսների կուտակված արսենալս բավական հարուստ էր, ինչը և մեծ դեր խաղաց իմ մենամարտի 3-րդ ռաունդից սկսած:

-Դոմինիկացի մարզիկը բավական փորձառու էր, երբեք պարտություն չէր կրել ռինգում: Այդ հանգամանքը հոգեբանորեն կա՞րող է ճնշել: Հասցրե՞լ էիք ծանոթանալ Ագուերոյի գործելաոճին:

-Ագուերոյի մի քանի մենամարտ նայելով՝ գիտեի արդեն՝ ինչ պետք է անեմ ռինգում, բայց, նախքան մենամարտը, շատ խնդիրներ ունեցա, թե՛ անձնական, թե՛ գործնական: Թեպետ փորձում էի ընդհանրապես չմտածել այդ ուղղությամբ, այնուամենայնիվ լրիվ անջատվել չհաջողվեց:  

Իմ հակառակորդների անպարտելի լինելն ինձ չի կարող վախեցնել: Եթե ուզում ես չեմպիոն դառնալ, լինել համար առաջինը, պետք է կռվես և հաղթես ուժեղներին, այլապես իմա՞ստը այս գործով զբաղվելու: Ես մարզիկ չեմ, որը ձգտում է գեղեցիկ ռեկորդ ունենալ: Ես մարզիկ եմ, որն ուզում է դառնալ համար մեկը և պատրաստ եմ յուրաքանչյուրի դեմ մենամարտել:  

- Մենամարտի սկզբնամասի նոկդաուններից հետո, դրևորելով իսկական մարզիկին վայել մարտական ոգի, կամքի ուժ՝ բեկեցիք ընթացքն ու հաղթանակ տոնեցիք:  

-Իհարկե շոկային է, երբ մենամարտի սկզբում նոկդաունի ես ենթարկվում:  Սկզբնամասը շատ բարդ դասավորվեց ինձ համար: Ես ուղղակի փորձեցի չկորցնել ինձ, սառը դատել ու մտածել, որ ամեն բան դեռ առջևում է, և ես կարող եմ բեկել մենամարտի ընթացքը: 3-րդ ռաունդից սկսած հակառակորդիս սկսեցի պրեսինգի ենթարկել՝ փորձելով հասցնել մաքսիմալ շատ հարվածներ: Գիտե՞ք, թե ինչ էր իմ մտքում, երբ ես 2-րդ անգամ հայտնվեցի ռինգի հատակին: Ես մտածում էի, որ կռվում եմ հանուն որդուս և իրավունք չունեմ պարտվելու: Սկսելով 3-րդ ռաունդից ճնշել հակառակորդիս՝ ես արդեն իսկ կոտրեցի նրան և 7-րդ ռաունդում անգամ նոկդաունի ենթարկեցի, բայց ռինգի մրցավարը չարձագանքեց: Չնայած դրան՝ թե՛ մեկնաբանները, թե՛ կողային մրցավարները դա հաշվի էին առել:  

-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը: Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

-Յուրաքանչյուր հաղթանակ ևս մեկ քայլ է դեպի նպատակ, դեպի չեմպիոնական գոտի: Որքան էլ դա հաճելի չլինի չեմպիոններին, ես արդեն քայլ առ քայլ մտնում եմ նրանց «քթի տակ», և վաղ թե ուշ նրանք ինձ պետք է մենամարտ տան: Առաջիկայում կվերադառնամ հայրենիք, կհանգստանամ մի 2 շաբաթ և կրկին կվերսկսեմ մարզումներս: Հաջորդ մենամարտս էլ հավանաբար կանցկացնեմ մայիսին:

Սպորտ բռնցքամարտ Արամ Ավագյան հարցազրույց պրոֆեսիոնալ բռնցքամարտ

Այլ հոդվածներ հեղինակից

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը ՀՀ համար Ադրբեջան-Թուրքիա տանդեմին դիմակայելու հնարավորություններ է ստեղծում․ արաբագետ
Օգոստոսի 5-6-ը կկայանա Եվրոպայի առցանց պատանեկան առաջնության ընտրական մրցաշար
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 45 հազար դեպք  է գրանցվել
Պայթյունը որոտացել է Բեյրութի հայկական թաղամասի հարևանությամբ.հայտնի քաղաքական գործիչ Նիզար Նաջարյանը զոհվել է
Թրամփի խորհրդականը բուժվել է կորոնավիրուսից
ԴիԿապրիոն բացառիկ պայմանագիր է կնքել Apple-ի հետ
ԱՀԿ-ն թարմացրել  է  աշխարհում  կորոնավիրուսով վարակվածների թիվը  
Մասնագիտական և մարդկային արժանապատվություն
Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի ընթացքում ձերբակալված Վահագն Վարագյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանն ազատ արձակվեցին․ իրավապաշտպան
Ընտրությունների արդյունքների հրապարակումը կարող է ամիսներով հետաձգվել․ Թրամփ
COVID-19- ից պաշտպանվելու համար շոգ եղանակին դիմակներն  ավելի  հաճախ  պետք է փոխվել․  գիտնական
Ուժեղ պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում. նախնական տվյալներով՝ 10 մարդ զոհվել է, հարյուրավոր մարդիկ՝ վիրավորվել (տեսանյութ)
Ինչո՞ւ են բացում Ամուլսարը. Վահան Իշխանյան
Ամուլսարի տարածքից 10 քաղաքացի բերման է ենթարկվել
Եթե վագոն-տնակները 30 մետր հետ տանեն, ապա համաձայն ենք հանդիպել Կառավարության անդամների հետ. Բունիաթյան
ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Լիբանանյան նավահանգստում  հզոր պայթյուն է տեղի ունեցել
Դատավորների ընտրությունների ընթացքում քվեատուփերից մեկում արձանագրվել է 10-ով ավելի քվեաթերթիկ․ԲԴԽ-ն պարզաբանում է
Բաց տեսքով հրապարակվել են 103 մահվան վկայական. Սամվել Մարտիրոսյան
Մեսչյանը շատ դեպքերում ստորագրում էր նրա տակ, ինչն իր համար ընդունելի չէր. Դավիթ Խաժակյան
Բռնի ուժ գործադրելով բերման են ենթարկել ապրիլյան պատերազմում թշնամու երեք տանկ ոչնչացրած Ռաֆայել Հովհաննիսյանին
Ամուլսարի հանքի մասին գնահատականներ հնչեցնելուց հիմա զերծ կմնամ, ես պարզապես հետևում եմ. Ռոմանոս Պետրոսյան
Եթե այդքան քաջություն ունեք, ստեղծեք քննիչ հանձնաժողովը. Գեւորգ Պետրոսյանը՝ իշխանական պատգամավորներին
ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք
Booking.com-ը կորոնավիրուսի համաճարակի պատճառով  կկրճատի իր աշխատակիցների մեկ քառորդին
Ավելին
Ավելին