f

Անկախ

Ոչ ջերմություն են չափել, ոչ էլ խորհուրդ տվել ինքնամեկուսանալ․ Ֆրանսիայից ՀՀ ժամանած քաղաքացի


Օրերս Ֆրանսիայից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների ջերմությունն օդանավակայանում չեն չափել և ոչ էլ խորհուրդ են տվել ինքնամեկուսանալ։ Սա այն պարագայում, երբ Ֆրանսիան կորոնավիրուսով վարակվածների թվով Եվրոպայում առաջատարներից է։ Հայաստանում էլ պաշտոնապես վստահեցնում են, որ վտանգավոր երկրներից ժամանող  անձինք հսկողության տակ են։

«Անկախի» աղբյուրը, որը չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, պատմում է, որ Ֆրանսիայից Հայաստան են ժամանել Լեհաստանով։ Ասում է, որ մինչև Լեհաստանում վայրէջք կատարելը ինքնաթիռում նախ բոլոր ուղևորների ջերմությունն են չափել, ապա  ինֆորմացիոն թերթիկներ են լրացրել։ «Շատ մանրամասն ինֆորմացիա էին պահանջում՝ Հայաստանում բնակության հասցեն, Ֆրանսիայում որտեղ ենք եղել, Լեհաստանում որտեղ ենք մնալու, կոնտակտային տվյալներ և այլն»,- պատմում է «Անկախի» աղբյուրը՝ հավելելով, որ թերթիկները հավաքել են վայրէջք կատարելուց հետո՝ երկրորդ ջերմաչափման հետ միասին։ «Թերթիկները ոչ թե պարզապես վերցնում էին, այլ նաև ուսումնասիրում էին, թե ինչպես ենք լրացրել»։

Դեպի Հայաստան գալուց, սակայն, ոչ ինքնաթիռում են ջերմաչափում իրականացրել, ոչ էլ վայրէջք կատարելուց հետո։ «Ինքնաթիռում մեզ էլի ինֆորմացիոն թերթիկներ տվեցին, սակայն վայրէջք կատարելուց հետո ումից հարցրեցինք, թե ումը պետք է հանձնենք թղթերը, ոչ ոք հստակ պատասխան չտվեց»,- ասում է քաղաքացին և հավելում, որ թղթերի հասցեատիրոջը երկար փնտրելուց հետո թե ինքը, թե շատ այլ քաղաքացիներ այն աղբամանն են նետել։ 

«Անգամ բժիշկ չկար, որ խորհուրդ տար ինքնամեկուսանալ, կամ ցուցում տար, թե ինչպես վարվենք վատ ինքնազգացողության դեպքում»,- ասում է քաղաքացին՝ հավելելով, որ ամեն դեպքում իր և իր շրջապատի անվտանգության համար իր նախաձեռնությամբ ինքնամեկուսացել է՝ սահմանափակելով շփումներն արտաքին աշխարհի հետ։ 

նոր կորոնավիրուս covid19 Ֆրանսիա առողջություն

Այլ հոդվածներ հեղինակից

ԲՀԿ առաջնորդ, կորոնավիրուսով վարակված Գագիկ Ծառուկյանը մեկուսացել է իր առանձնատանը
ԱՀ Ազգային ժողովում ընդունել են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին
Երեք փաստ և երկու հարց:
Կորոնավիրուսից մահացել է վիրաբուժ Դանիել Մանուկյանը
Գյուղացիները սեփական ուժերով առանց որևէ այլ օգնության թուրքական զորքերին կոտորելով վռնդել են մեր գյուղի մատույցներից
Սարսանգի ջրամբարում 11 եւ 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել
Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել Բարձրաշենի կիսավեր դպրոցից
Կորոնավիրուսային հիվանդությունից մինչ այժմ առողջացել են 15 935 հոգի.Ավինյան
Պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 11 միլիոնը
Կորոնավիրուսից մահացած անձանցից ամենաերիտասարդը 59-ամյա կին է, ամենատարեցը՝ 86-ամյա տղամարդ
Կադաստրի կոմիտեն տեղադրել է գույքահարկի հաշվիչ․ այսուհետ քաղաքացիները կարող են տեղեկանալ, թե փոփոխությունների արդյունքում որքան գույքահարկ են վճարելու
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել․ մեկուսացված է 89, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 28 քաղաքացի
Առաջարկում եմ՝ ժառանգության պահպանության խթանման նպատակով, հուշարձանի կարգավիճակ ունեցող շինությունների սեփականատերերին ազատել անշարժ գույքի հարկից
Նիկոլ Փաշինյանին հաջողվել է մինչև վերջին բջիջը պառակտել մեր հասարակությանը
Պարզվել է՝ տեղական «GALLUP»-ը հարցումն անցկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության շրջանում
Հայկական փաթեթում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը վճարովի դարձնելն ունի քաղաքական պատճառ. չկան ալիքներ, նշանակում է` ինտեգրացիան թույլ է. Գրիգորի Տրոֆիմչուկ
Ով է Արման Բաբաջանյանը և ինչու է նա վռնդվել Հայ Եկեղեցու Արևմտյան թեմից
Դե Ռոսին կարող է գլխավորել «Ֆիորենտինան»
Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն Արցախ
Կորոնավիրուսով վարակման 580 նոր դեպք. կա 9 մահ. Ապաքինվել է 448 մարդ
Մեսին 2021-ին հնարավոր է հեռանա «Բարսելոնայից»
Գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է
Նարեկ Աբգարյան. « «12 ռաունդում» մարզումային մեթոդները տարբերվում են»
«Հրապարակ». Իշխանությունը ձեռնամուխ է եղել մամուլի և խոսքի ազատության դեմ պայքարելու գործին. «Արմնյուզ»-ին և TV 5-ին դիմակի համար տուգանելը սկիզբն է առաջին արարի
Ավելին
Ավելին