IRIB հեռարձակման կորպորացիան հայտարարել է, որ Իրանում սկսել են կորոնավիրուսի դեմ երկրում մշակված Iran Barakat դեղամիջոցով բնակչության պատվաստումներ իրականացնել: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ պատվաստումներ սկսել են իրականացնել երկրի արեւելքում գտնվող Մեշհեդ քաղաքում:
Նշվել է, որ շուտով այս դեղամիջոցով կսկսեն պատվաստել նաև մարզի այլ վարչական կենտրոններում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանցի գիտնականները կորոնավիրուսային վարակից պաշտպանվելու համար սփրեյ են ստեղծել: