f

Անկախ

Օնիկին ասել եմ՝ մի արատավորի քո գեներալի պագոնները. Սերժ Սարգսյանը պատմեց իրենց հեռախոսազրույցի մասին


Կարող եմ հաստատել փաստ, որ այո, պատերազմից հետո, եթե չեմ սխալվում նոյեմբերի վերջին,  Օնիկ Գասպարյանը ինձ զանգահարել է: Այս մասին այսօր` հունիսի 12-ին, Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Գիտեք, բոլորս էլ հասկանում ենք, ում մասին է խոսքը, էն Օնիկ Գասպարյանի, ում կապիտուլյանտը նշանակել է գլխավոր շտաբի պետ, ում կապիտուլյանտը գեներալ-լեյտենանտի կոչում է տվել: Էդ ընթացքում, իհարկե, կոշտ-կոպիտ խոսքեր եղել են, ես նույնիսկ չեմ հիշում` հայհոյել ենք, թե չենք հայհոյել, բա ինչ անեինք, գովասանեինք, ասեինք` ապրեք, որ մեր հայրենիքի կեսը հանձնել եք, որ 5000  զոհ եք տվել, ասենք` մալադեց, չի եղել դա: Անկեղծորեն պիտի ասեմ, որ Օնիկ Գասպարյանը մեր զինվորականների լավագույն  հատվածին էր պատկանում իմ կարծիքով,  ես տեւական ժամանակ ճանաչել եմ Օնիկ Գասպարյանին, որտեղ ինքը աշխատել է, ինքը իր պարտականությունները շատ նորմալ կատարել է: Բայց չեք կարծում, որ ծիծաղելի է, իր համերկրացին, որ էդքան պաշտոններ եւ կոչումներ է իրենից ստացել, զանգահարում է ինձ եւ իր անհամաձայնությունն է հայտնում էսպես կոչված մարդուն, ով ինքը իրեն էսպես հռչակել է գերագույն գլխավոր հրամանատար»,-ասաց նա:

 

 

Սարգսյանի խոսքով` կարեւորն այն է, թե ինչպիսի փոխհարաբերություններ են նրանք ունեցել հենց ռազմական գործողությունների ժամանակ եւ արդյունքում եղել է այն, որ մենք գնացել ենք կանխամտածված պարտության:

«Հիմա էդ ընթացքում Օնիկ Գասպարյանը կատարել է իր ցուցումները, թե ինքնուրույն է որոշումներ կայացրել, դա կերեւա, երբ որ մենք հետաքննություն անցկացնենք, իկս հետաքննություն մենք անց են կացնելու:  Երբ որ Օնիկ Գասպարյանը ինձ զանգահարել է, հետեւյալն է եղել խոսակցությունը` ինքը ինձ ասում է, որ ես Սյունիքում եմ, եւ էստեղ դժվար իրավիճակ է, ես հարցնում եմ` ինչ դժվար իրավիճակ է, դե ասում է, կարծեք թե մենք պետք է ավելին հանձնենք, քան հանձնել ենք: Ես էլ ասել եմ` մի րատավորի քո գեներալի պագոնները, որեւէ կերպ պետք չի նպաստել այլ որոշումներ կայացնելու կամ այլ գործողություններ կատարելուն, որոնք նշված չեն կապիտուլյանտի ստորագրած փաստաթղթում:

Մենք էնտեղ 288 քառակուսի կիլոմետր մեր զորքերի վերահսկողության տակ էր, Կուբաթլիի հատվածում: Էդ 288  քառակուսի կիլոմետրը հանձնել ենք նրանց, կապիտուլյանտի ասելով բանավոր պայմնավորվածությունների հիման վրա, գոնե դա որ չհնաձնեինք, Սյունիքը քիչ թե շատ կարող էր անվտանգ լիներ»,-ասաց նա:

Սերժ Սարգսյան Օնիկ Գասպարյան

Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
Ավելին
Ավելին