f

Անկախ

Նիկոլ-Աննա զույգը, իսկապես, դժոխային վիժվածքներ են, նրանք խորը թքած ունեն հայ ժողովրդի վրա. Միքայել Մինասյան


Նիկոլն ու Աննան ոչ միայն չեն ընդունում իրենց մեղքը, չեն խոսում դրա մասին, չեն փորձում բացատրել ինչպես է եղել, այլև ընդհանրապես ձև են անում, թե ոչինչ էլ չի պատահել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Քարոզարշավի կեսն անցավ. ո՞րն է ինձ համար ամենամեծ բացահայտումը, ամենամեծ զայրույթը, բայց և իմ համոզմունքների ամենավառ հաստատումը։

 

 

Նիկոլ-Աննա զույգը, իսկապես, դժոխային վիժվածքներ են։ Նրանք խորը թքած ունեն հայ ժողովրդի վրա։ Գիտակցելով՝ ինչ են արել, ձևացնում են, թե չեն ընկալում դրա խորությունն ու հետևանքները, չունեն կարեկցանքի, ամոթի և պատասխանատվության զգացում, զուրկ են մարդկային արժանապատվությունից և կենդանական բնազդներով «քաղաքական անասուններ» են։

Եթե մի պահ անջատվեք լրահոսից, կտեսնեք՝ ինչպես են մարդ ու կնիկ, որոնք երկիրը խայտառակ պարտության են դատապարտել, հանձնել են տարածքներ, հայրենիք, բազմահազար կյանքեր, մի ամբողջ սերունդ դարձրել են հաշմանդամ ու փլուզել են տասնյակ հազարավոր ճակատագրեր, փոշիացրել են տնտեսությունն ու, բառի բուն իմաստով, նպաստել Հայաստանի օկուպացիային, այս աղետի մեջ քարոզարշավ են անում ու մի բառ անգամ չեն խոսում կատարվածի մասին։ Նրանք, իրապես, թքած ունեն։

Նիկոլն ու Աննան ոչ միայն չեն ընդունում իրենց մեղքը, չեն խոսում դրա մասին, չեն փորձում բացատրել ինչպես է եղել, այլև ընդհանրապես ձև են անում, թե ոչինչ էլ չի պատահել։

2018-ի մայիսին, ընտրելով Նիկոլին, հայ ժողովուրդը նախընտրեց «չիրականությունը» իրականությունից, փախուստը, որովհետև նիկոլիզմի էությունը հենց իրականության հերքումն է։ Այդ պատճառով նաև պարտվեցինք պատերազմում, որովհետև հայ ժողովուրդը մերժեց իրականությունը, գեոպոլիտիկան և ռազմաքաղաքականությունը։ Կապիտուլյացիայից 7 ամիս անց Նիկոլն առաջարկում է նույն խաղը. մոռանալ իրականության մասին, և քարոզարշավն անցկացնում է իր պատկերացրած Հայաստանի մասին։

Այն Հայաստանի, որտեղ ամենամեծ պրոբլեմը ոչ թե տգետ կառավարումն է, զրո արտաքին քաղաքականությունը, կազմալուծված բանակը, այլ հոգևորականները, իրավաբանականի ուսանողներն ու նախկինները։ Նիկոլը Սև լճից, որտեղ ադրբեջանական բանակն ամեն օր առաջ է գալիս, մի քանի կիլոմետր այն կողմ խոսում է հունիսի 21-ի «հաղթանակի հանրահավաքի» մասին։

Նիկոլը պատուհաս չէ, ոչ էլ՝ գիժ։ Նա ուղղակի պետական դավաճան է ու վիժվածք, որը միտումնավոր և գիտակցաբար շրջանցում և «մոռացության» է մատնում իր և Աննայի ուղիղ մեղավորությամբ և պատասխանատվությամբ հայ ժողովրդին հասցված աղետների շարքը.

-պարտությունը պատերազմում,

-Արցախի 75 տոկոսի կորուստը,

-Հայաստանի ինքնիշխանության փոշիացումը,

-երկրի օկուպացումը,

-5000 դավաճանաբար սպանված տղաները,

-զոհերի թվի գաղտնի պահելը,

-հարյուրներով անհետ կորածները, որոնց դիերը դեռ սարերում ու ձորերում են,

-ցանկը, ցավոք՝ շարունակելի....

Նիկոլը պարտված է ուղիղ այնպես, ինչպես նա պարտության մատնեց Հայաստանը։ Դրա վկայությունն են իրականությունը, սոցիոլոգիան, տաքսիստները, հարկադրանքով «Նիկոլ, վարչապետ» գոռացող մարդիկ, որոնց ավտոբուսները լցրած մարզից մարզ են քարշ տալիս։

Ես ուզում եմ հավատալ, որ Հայաստանում գոյություն չունի այն «ժողովուրդը», որին մեջբերում և ապավինում է Նիկոլը։ Ես կուզենամ հավատալ, որ գոյություն չունի ժողովուրդ, որը չի հասկանում հողի ու արյան գինը և ունի հիշողություն ու արժանապատվություն։

Նիկոլը իսկապես ապագա չունի, բայց ես շատ եմ ուզում, որ նա լինի ոչ թե պարտված այս ընտրություններում, այլ՝ ջախջախված, անկախ նրանից, թե որքան կկեղծի: Իսկ այդ ջախջախումը հետո պետք է ամրագրել օրենքի ողջ ուժով Աննային ու Նիկոլին պատժելով, որպեսզի Հայաստանում նիկոլներն ու «նիկոլիզմը» այլևս երբեք տեղ չունենան»։

Միքայել Մինասյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Աննա Հակոբյան խմբագրի ընտրանի

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում,լուսանկար
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
Ավելին
Ավելին