Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակով ավարտեց Superbet Chess Classic մրցաշարի 7-րդ տուրը: Բուխարեստում ընթացող մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց Ռուսաստանի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Պարտիայի 29-րդ քայլին Արոնյանը ստիպեց Գրիշչուկին անձնատուր լինել: Մրցաշարային աղյուսակում Արոնյանն առայժմ 4-րդն է: